Երբ ժամանակին ասում էի,որ Հայը Հայ է անկախ իր դավանանքից,որ պետք չէ մահմեդական հայերին մեզանից վանել,օտարել,որ Համշենում բնակվող մուսուլման հայը մեզ պես հայ է,որոշ կրոնական մոլեռանդներ սվիններով էին ասածներս ընդունում: Դե ստացեք քիչ քիչ ցանածներիդ հունձքը,արդեն որոշ մահմեդական երկրներ իսլամադավան դարձած հայերին փորձում են ուղարկել Հայաստան,որպես իրենց ազդեցության լծակներ,իսկ դրանք ամենևին համշենահայերը չեն ,կամ թաքուն հայերը,այլ՝իրանցիների հետ ամուսնացած,կամ Իրանում իսլամադավան դարձածները:

 

Այս պրոցեսի մասին տեղեկացա ընկերներիցս մեկի էջից: Դե ինչ շարունակենք մեզանից վանել իսլամադավան հայերին և համշենցիներին ու թաքուն հայերն էլ դարձնենք մեր դեմ օգտագործվող գործիք?թե ընդունենք,որ բոլորս էլ Հայկի սերունդներն ենք և միավորվենք ազգային նպատակների և էթնիկ զգացողության շուրջ?:

 

Հավատացեք,իրեն հայ համարող և հավասար հայ համարող ոչ մի մահմեդական հայ չի թույլ տա,որ ինքն օգտագործվի իր հայրենիքի դեմ.ազգային գիտակցությունը թույլ չի տա,իսկ այլ դեպքերում,եթե դառնա օտարերկրյա գործակալ,դա կլինի զուտ անձի բնավորության հետ կապված.քրիստոնյա հայերի մեջ էլ քիչ չեն արևելյան ,կամ արևմտյան երկրների ազդեցության գործակալներ: Մարդը մարդ լինի,ՀԱՅԸ Հայյ լինի,կրոնով չբաժանվենք :,բոլորս էլ ՀԱՅ ենք ,անկախ կրոնից:

 

 

Տիգրան Մկրտչյան