Ինքնուրույնությունը

Աշխատավայրում ավելի շատ գնահատվում է համագործակցությունը, թիմային աշխատանքը, քան անհատականը, եթե այդպիսի առանձնահատուկ հանձնարարություն չկա: Այնպես որ փորձեք համագործակցել գործընկերների հետ:

Անձնականն ու աշխատանքայինը խառնելը

Շատ կարեւոր է տարանջատել «աշխատանքայինն» ու «անձնականը»: Մասնավորապես ' աշխատանքային հեռախոսը չօգտագործել' ընկերոջ կամ ընկերուհու հետ երկարատեւ զրույցների համար, կամ համակարգիչը' սոցցանցերում շփվելու համար:

Սոցցանցերը

Սոցցանցում պրոֆիլը մեր կողմից գրվող գիրք է, ընդ որում' ինքնակենսագրականի ոճով: Պատկերացրեք, աշխատանքի մասին ձեր ոչ այնքան պատշաճ գրառումները ինչ ազդեցություն կարող են ունենալ, եթե դրանք կարդա «բոսը»: Ի դեպ, արդեն մի շարք հեղինակավոր ընկերություններում աշխատակիցներին զգուշացնում են սոցցանցերում զսպվածություն դրսեւորելու մասին' խորհուրդ տալով խուսափել քաղաքական կոչերից եւ «18+» նշանով պոստերից:

Ծառայողական սիրավեպը

Ոչ մի ղեկավարի համար ցանկալի չէ, երբ աշխատավայրը վերածվում է ժամադրավայրի: Հետեւաբար եթե հենց աշխատավայրում եք գտել ձեր կեսին, ավելի կոռեկտ վարքագիծ դրսեւորեք, հակառակ դեպքում գտնելով սերը, կարող եք կորցնել աշխատանքը:

Աղբյուր