Վարդավառը գեղեցիկ տոն է ու այն ավելի գեղեցկացնելու ու անվտանգ դարձնելու համար քաղաքապետարանը իր կողմից պետք է մի քանի բան կատարի, քաղաքացիները՝ իրենց:


1.Առաջին ու հիմնական պայմանն այն է, որ քաղաքացիները պետք է այլևս ջուր չլցնեն ընթացքի մեջ գտնվող մեքենաների վրա: Քանզի վարորդները երբեմն շբոթվում են ու անկանոն շարջումներ են կատարում, որը կարող է վթարի հանգեցնել: Այսօր այդպիսի 2 դեպքի եմ ականատես եղել:


2.Մաքսիմալ զգույշ է պետք լինել և պետք է իրար ջրել, ոչ թե ճանապարհի մոտ, այլ բակերում, որովհետև ջրելու ժամանակ մարդիկ սկսում են առանց մտածել վազել ու հայտնվում են մեքենաների բանուկ մասում, սա ևս կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:


3.Առաջարկում եմ քաղաքապետարանեին Վարդավառի օրը մի քանի ճանապարհ փակել, որպեսզի մեքենաները այդտեղով չերթևեկեն: Միևնույնն է այդ օրը մեքենաները ու մարդիկ քաղաքում շատ չեն ու դա անհանգստություն չի պատճառի քաղաքացիներին, սակայն շատ ավելի անվտանգ կլինի այն մարդկանց համար ովքեր վարդավառի տոնին մասնակցում են Կարապի լճում կամ Հանրապետության Հրապարակում: Կարելի է փակել՝ Հանրապետության Հրապարակն ամբողջությամբ և Կարապի ճին հարող փողոցները:


Ուրախ Եղեք:Ճ

 

 


Էդգար Խաչատրյան