Նախագան չի գործում, իշխանությունները չեն գործում, թքած ունեն ամեն ինչի վրա, և իշխանությունն էլ չեն զիճում: Դա ասում է այն մասին, որ նրանք ոչինչ չեն հասկանում, և չգիտեն ինչ անեն, մի բան լավ գիտեն, որ իշխանության վրա շատ հաճելի է, ու լավ թալանի միջոց: Դրա համար էլ հո խեիք պետք չի, քանի դեռ կարողանում են բռնի ուժով երկիրը պահել, կթալանեն այնքան ինչքան հնարավոր է, և ինչը որ կարելի է վաճառել ու փող առնել:

 

Բացարձակապես ոչ մի քար քարի վրա չեն դնում զրոյական վիճակ է, և արագ գլորվում ենք դեպի անդունդը: Իսկ դուք ժողովուրդ ջան հանգիստ նստեք ու բողոքեկ, հայհոյեք, և էլի ձեր անճարությունից հոգնեք ու նստեք: Սա պետություն չի այլ թյուրիմածություն, չկա պետակառավարման մեղանիզմ, չկա ոչ մի գործող պետական համակարգ, մեռած վիճակ է, ամենուրեք բթություն, տգիտություն, խավարամոլություն դավաճանություն, մենք մեր ետևից ընկած կործանում ենք իրար, ու վթարի ենթարկված նավի պես ովկիանոսի մեջտեղում խարիսխը գցած կանգնած ենք:

 

Սա ոչ այլ ինչ է, քան մի բառով ասած հանգիստ ու դանդաղ մահանում ենք: Բոլորս գրում ու գրում ենք, կոչեր, առաջարկներ, ահազանգ, ապարդյուն ժամանակի կորուստ, և համատարած անճարություն: Եվ մինչև երբ այսպես անգործել պիտի նստենք, ասեք իմանանք:

 

 

Հրանտ Ավետյան