70 երկար ու ձիգ տարիներից ավել 300 միլիոն մարդկանց գլուխը հարթուկում էին որ Լենին պապին հեղափոխություն իրականացրեց որի արդյունքում մեր կյանքը դարձավ դրախտային։


Դրախտայինը մի կողմ թողնենք որովհետև շատ էր դրախտային և հիշենք այն գաղտնի փակ վագոնի մասին որով Լենին պապին ու գերմանական փողերը եկան Ռուսաստանը և նրա ենթակա ժողովուրդների կյանքը դրախտային դարձնելու համար։ Մեզ բախտ վիճակվեց այդ «հեղափոխություն» կոչվածի իրական պատճառներն ու իրականացման ստոր մեթոդները իմանալ։


Կանցնեն տարիներ ու կիմանանք թե որ գաղտնի փակ վագոնով ով ինչ բերեց Ուկրաինայի գլխին։ Մենք չիմանանք մեր սերունդները կիմանան։


Բոլոր մեծագույն աղետները ժողովուրդների գլխին գալիս են գաղտնի փակ վագոններով։ Որևէ գաղտնի փակ վագոն այդպես էլ հավերժ գաղտնի ու փակ չի մնում։ Մի օր բացվում է ու մարդիկ իմանում են թե ինչ ք..ք էր տեղափոխում այդ գաղտնի փակ վագոնը։

 

 

Համլետ Աբրահամյան