Ծիծաղի քաղաք վերադարձիր...


Երեկ Սևանի կղզու կողմերը Ֆրանսիայի մի քաղաքացի էր կորել: Ման եկան ման եկան չգտան, մեկ էլ ինքը իրա վոտքով հայտնվեց իրավապահների մոտ: Առաջին հայացքից ոչ մի արտառոց դեպք չկա, բայց մի հատ հիշեք ով էր ասել, որ Ֆրանսիայի քաղաքացի է կորել,այո, տաքսու վարորդը: Ըհը տաքսու վարորդները վերջին դեպքերից հետո նորից սկսել են խթանել մեր զբոսաշրջությանը:


Երբեմնի ծիծաղի քաղաքը, Մհեր Մկրտչյանի հայրենի քաղաքը, այլևս չի ծիծաղում: Գյումրեցին ժամանակին ծիծաղով էր բոլոր կոնֆլիկտները լուծում, իսկ հիմա արյան հեղեղով: Մի օրվա համար շատ արյուն թափվեց այնտեղ, պետք է այս ամենը կանխարգելել: Ծիծաղի քաղաք վերադարձի, դու մեզ քո մշակույթով ու ծիծաղով ես պետք:


Մի փոքրիկ զանգված կա Հայաստանում: Հենց պարապ է մնում հիշում, է մեր սահմանի գյուղերը ու սկսում է ահասարսուռ պատմություններ տարածել ու մարդկանց մեջ խուճապ է առաջանում: Չեմ հասկանում այդպես կայֆ եք բռնում, եթե հա, ախպերական գիշերով գնացեք ուրիշ ձև կայֆեր բռնեք էլի, ոչ թե ազգին դիվադադար արեք: Երկու հատ լայքի, կամ մի հատ ավել դիտումի համար չարժի սաղի հոգեկանի վրա ազդել ու մի բուռ հայոյանքի արժանանալ:

 

 


Էդգար Խաչատրյան