Հարգելի հայրենակիցներ, ինչ-որ մեկն ինձ կարող է բացատրել ինչու են որոշ մեր համաքաղաքացիներ Գեորգիևյան ժապավեններ ամրացրել իրենց ավտոմեքենաներին????????????????? Լսեք ,եթե ռուսները գլուխները պատով տան , դուք էլ եք տալու: Գեորգիևյան ժապավենները խորհրդանշում են հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի հաղթանակը Գերմանիայի նկատմամբ, այսինքն՝ Երկրորդ համաշխարհայինն ու Մեծ հայրենականը սրանից մի 70 տարի առաջ ավարտվել են, ավելին ՝ Ռուսաստանն այսօր եվրոպայում ամենաջերմը Գերմանիայի հետ է: Եթե ուկրաինական իրադարձությունների հետ է կապված , ուրեմն դուք իրականության գիտացության հետ լրջագույն խնդիրներ ունեք, որովհետև Ուկրաինան Մեծ հայրենականում Ռուսաստանից հետո երկրորդն է և կորուստների և հորեսների և գեներալների ու մարշալների ու մնացածի առումով: Նունիսկ նացիստների կողմից ավելի շատ ռուս է կռվել , քան ուկրաինացի: Սրանք, ի դեպ, պաշտոնական տվյալներ են, որ հենց ռուսներն են հրապարակում: Իսկ եթե դուք դա փակցնում եք, որպես ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշ, չնայած համոզված եմ այդքան չեք մտածել, ապա Գեորգիևյան ժապավեններ կրելու լիարժեք իրավունք ունեն ուկրաինացիները; Ուշքի եկեք, եթե կրեմլյան <> իրենց ժողովրդին էլ <> դարձնելու նպատակով Գեորգիևյան ժապավեններ են կրում դա չի նշանակում, որ դուք պետք է կրկնօրինակեք: Ռուսները, իրենց պետական շահից կամ Պուտինի սեփական շահից ելնելով, գոնե այդ ժապավեները կրելու ճղճիմ , բայց պատճառ ունեն , բայց դուք , դուք ինչ պատճառ ունեք , տո ձեզ ինչ .......... Գեորգիևյան ժապավենը տեղին է միայն մայիսի 9-ին , մնացած բոլոր օրերին կրողները, մեղմ ասած, հոգեբանի կարիք ունեն:


P.S. Մեր պարտությունների ու 300-ի փոխարեն այսօրվա 29,8 հազար ք,կմ-ի պատճառը բոլոր ժամանկներում եղել է ստրուկի , ճորտի հոգեբանությունը, դավաճանությունը և սեփական ու պետական ամենատարրական շահը չգիտակցելու աստիճանի անգրագիտությունը:

 

 

Արմեն Չիբուխչյան