Կյանքի ծառը գտնվում է Բահրեյնում: Այս ծառերը շատերը կապում են կրոնի, առեղծվածների ու միֆալոգիայի հետ: Այն խորհրդանշում է Երկրի վրա կյանքի փոխկապակցվածությունն ու կյանքի էվոլյուցիան: Առեղծվածային ու անսովոր երևույթ է այն թե ինչպես է այս ծառը գոյատևել անջուր պայմանններում 400 տարի շարունակ: Բահրեյնի այս տարածքը անապատային է, և ծառը գտնվում է անապատի հենց մեջտեղում:

 


Աշխարհի 7 նոր հրաշալիքների հիմնադրամն Կյանքի Ծառը դասակարգել է, որպես Աշխարհի 7 նոր հրաշալիքներից մեկը: Ծառը 9.7 մ բարձրությյուն ունի և նաև ըստ ՅՈՒՆԵՍԿՈ Համաշխարհային ժառանգության վայր է: Այն տեղակայված է մոտ 7 մետր բարձրություն ունեցող բլրի վրա:

 

Գիտնականներն չի հաջողվել հասկանանլ թե որտեղից է ծառը կարողանում գտնել ջրի աղբյուրը ու կարողանում արդեն 400 տարի շարունակ գոյատևել: Բահրեյնի բնակիչները հավատացած են, որ ծառը գտնվում է Եդեմի այգու վայրում: Ամեն տարի այս վայր են այցելում 50.000 զբոսաշրջիկներ: Ըստ «Գալֆ Դեյլի Նյուս»-ի ծառը հաճախ վանդալիզմի է ենթարկվում. դրա վրա գրաֆիտիներ են նկարում, փորագրում:

 

 

Սանասար Կարապետյան