Կարող եք տարիներով աշխատել' կարիերայում հաջողությունների հասնելու համար, բայց հանկարծ մի սխալի պատճառով տարիների ընթացքում ձեռք բերածը կարող է կործանվել: Ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ չմտածված եւ անզգույշ արարքներից, որոնց մեղավորը հաճախ հենց դուք եք: Սեփական անհաջողությունների պատճառ չդառնալու համար հարկավոր է իմանալ, ինչ սուր անկյուններ է պետք շրջանցել, գրում է DELFI-ին:

Հաճախակի ուշացումները

 

 

Բացառիկ ղեկավարներ կարող են հանդուրժել ուշացումները, հատկապես եթե մյուս աշխատակիցները ժամանակին են լինում աշխատավայրում: Ոչ ճշտապահությունը լուրջ սպառնալիք է կարիերայի համար, այն կարող է խանգարել հետագա առաջընթացին, երբեմն նաեւ' աշխատանքից հեռացման պատճառ դառնալ:

Շփումից խուսափելը

 

 

Ինքնամփոփ աշխատակիցները կարող են գործընկերների մոտ տարակուսանք եւ անվստահություն առաջացնել, իսկ հետո նրանց կսկսեն չնկատել: Դա նույնպես կարող է խոչընդոտել կարիերայում առաջընթացին, քանի որ դուք չեք կարող ստանալ կոլեկտիվի աջակցությունը: Բայց հակառակ ծայրահեղությունը եւս ցանկալի չէ:

Կորպորատիվների ժամանակ վարքագիծը

 

 

Կորպորատիվ միջոցառումներն իսկական ականապատ տարածք են, որտեղ հնարավոր է հեշտությամբ «պայթել»: Թուլանալ կարելի է, սակայն մշտապես հարկավոր է հիշել, որ դուք գտնվում եք ձեր գործընկերների շրջապատում եւ վաղը նրանք հիշելու են ձեր «խենթությունները»: