Ետսովետական տարածքում, երևի բացառությամբ բալթյան երկների, տիրում է կապիտալի նախնական կուտակման ժամանակաշրջանը, որը բնորոշվում է բոլոր տիպի արժեքների դեգրադացմամբ: Երկրորդ բնութագրիչ հատկանիշը ազգայնականության աճն է, ինչը հաճախ դառնում է տվյալ պետության ներքին և արտաքին քաղաքականության հենքը:

 

Դա նշանակում է, որ ամեն մի ազգ այս տարածքում իրեն լավ կարող է զգալ միայն իր երկրում, և մի երկիրը գոնե տեսականորեն չի կարող լինել մեկ այլ երկրի բարերարը («գործատուն», անվտանգության ապահովողը և այլն), քանի որ շահերի բախման դեպքում հաշվի կառնի սեփական, և ոչ թե որիշի շահերը: Իսկ նման իրադրություններ գլոբալ և շարժուն մեր աշխարհում պատահում են ամեն րոպե:

 

Քցված լինելու զգացումից խուսափելու համար անհրաժեշտ է տեր լինել սեփական երկրին, իսկ եթե առկա է մի վարչակազմ, որն ընդունակ չէ դա անելուն, ապա ուղղակի ռադ անել այն: Այլընտրանք այս ուղղությանը, դժբախտաբար, գոյություն չունի...

 

 

Վախթանգ Սիրադեղյան