/նա զլո բոլոր ոճերի կուսակցականների .)))) /


Դժվար է չընդունել Նժդեհի հետևյալ մտքերը. <Քաղաքական ռեժիմը պիտի ներդաշնակ լինի մշակույթին>, <Ամեն բարեկամ պետք է սկսվի խղճմտանքից>, <Որքան արժեն մարդիկ, այնքան էլ արժեն նրանց տրված ֆունկցիաները>, <Ինչ որ ընտրողներն են, այն էլ ընտրյալները>, <Կոպիտ բռնությունը միշտ էլ առաջացնում է ընդդիմություն>, <Քաղաքական իմաստությունը գտնվում է չափավորության մեջ> և այլն:


Նժդեհն անդրադառնում է նաև իրավունքի կիրառման խնդիրներին, դիպուկ նկատելով <Հանրապետություն սահմանադրելը հեշտ է, դժվար է սահմանադրականներ ստեղծելը>: ԵՎ իրոք' ցանկացած իրավական ակտ, այդ թվում և սահմանադրություն ստեղծելը ավելի հեշտ է, քան գործնականում նրա կատարման ապահովումը թե մահկանացուներիս, թե, առաջին հերթին, բոլոր մակարդակների պետական պետական պաշտոնյաների կողմից:


Հեղինակը կողմնակից է գործուն և հզոր իրավակիրառ մեխանիզմների ստեղծմանը, այդ է վկայում նրա հայտնած հետևյալ հետաքրքիր միտքը. <Իրավունքն առանց ուժի պարզ աբստրակցիա է>:


Աշխատության վերջում Նժդեհը վերստին անդրադառնում է օրենքների հետ կապված հարցերին և հավատարիմ մնալով իր սկզբունքներին' նշում, որ սոցիալական խնդիրն ըստ էության բարոյական է: <Օրենքը փոփոխելուց առաջ մարդկանց է անհրաժեշտ փոխել>: <Ազատ օրենքները դառնում են տևական, երբ զարգանում են հասարակական ոգուն զուգահեռ: Օրենքները լինում են երկարատև միայն այն ժամանակ, երբ համապատասխանում են բարքերին: Գրված օրենքի աղբյուրը չգրված օրենքն է/որ գրված է սրտում/: Բարքերը զարգանում են և ուշ, թե շուտ պարտադրվում որոշումներով>:


դառը սուրճն էլ ստեղ պրծավ թարսի պես ))

 

 

Արման Խաչատրյան