Կնոջ կյանքի նպատակի ընտրությունը կարող է տարբեր լինել: Ոմանք որոշում են կարիերա անել և իրենց ուժերը նվիրել այդ գործընթացին, մյուսներն էլ՝ հարմարավետություն ստեղծել իրենց ընտանիքում՝ չշեղվելով ուրիշ հոգսերի կողմը:
Կանայք ազատ են սեփական հայեցողությամբ տնօրինելու իրենց ճակատագիրը. մեկը որոշում է տնային տնտեսուհի դառնալ և նվիրաբերվել տանն ու ընտանիքին, մի ուրիշը ձգտում է նվաճել կարիերայի սանդուղքի բարձունքը՝ ամբողջովին տրվելով աշխատանքին: Տնային տնտեսուհիները հաճախ են հանդես գալիս կարիերիստ կանանց դեմ, իսկ կարիերիստները չեն հասկանում տնային տնտեսուհիներին: Նախքան սեփական ուղին ընտրելը ուսումնասիրեք թե՛ մեկ, թե՛ մյուս կյանքի մինուսներն ու պլյուսները:


Տնային տնտեսուհիներ «Կողմ»


Առանց աշխատանքի կյանքի առավելությունը գործողությունների ազատությունն է: Այն կանայք, որոնք որոշում են չմասնակցել կարիերայի մրցավազքին, ինքնուրույն են տնօրինում իրենց ժամանակը և սահմանում, թե երբ ինչ են ուզում անել: Նրանց տունը միշտ մաքուր ու դասավորված է, իսկ ընտանիքը գոհ է մայրիկից: Չէ՞ որ նա միշտ ներկա է և պատրաստ օգնության հասնելու ցանկացած պահի: Տնային տնտեսուհիները բավական ժամանակ ունեն իրենց համար. չէ՞ որ աշխատանքի և աշխատանքից տուն շտապելու կարիք չունեն՝ ճանապարհին մթերքներ գնելով, երեխաներին դպրոցից վերցնելով և արագ-արագ ընթրիք պատրաստելով: Ուստի միշտ ինքնակրթությամբ զբաղվելու, հոբբիի և ինքնախնամքի համար ժամանակ տրամադրելու հնարավորություն ունեն:

 

Տնային տնտեսուհիներ. «Դեմ»


Երբեմն պլյուսները շրջվում են որպես ամենաչար մինուսներ: Չարաբաստիկ ազատությունը կարող է միայն երազ դառնալ, եթե տնային տնտեսուհին ճիշտ չտնօրինի իր ժամանակը: Չէ՞ որ երկար ժամանակ է պահանջվում մաքրության, լվացքի և ուրիշ տնային գործերի համար: Ահա տնային տնտեսությունը կարող է իսկական վանդակ դառնալ, որից կինը տխուր աչքերով կնայի դրսի աշխարհին: Տեղը-տեղին տուն ունենալու մրցավազքում միանգամայն կարելի է մոռանալ ինքնախնամքի, ինքնազարգացման մասին, ինչն աստիճանաբար կհանգեցնի դեգրադացիայի:

 

 

Կարիերիստ. «Կողմ»


Հաջող կարիերան որոշ կանանց հիմնական երազանքն է: Բարձր պաշտոնի հասնելով կամ դեռ նոր-նոր այդ ճանապարհին ոտք դնելով՝ կարիերիստ կանայք հստակ գիտակցում են իրենց նպատակները և ջանասիրաբար ուղիներ փնտրում դրանց հասնելու համար: Նրանք մշտապես շարժման մեջ են, ձգտում են բարձրացնել իրենց գիտելիքների մակարդակը և յուրաքանչյուր օրն անցկացնում առավել, քան ակտիվ:


Կարիերիստ. «Դեմ»


Բայց նրանք կյանքում էլ ամեն ինչ հարթ չէ: Հոգնած տեսք, խամրած հայացք, քրոնիկական հոգնածություն և մշտական ջղագրգրություն. Ահա այն, ինչ հաճախ ուղեկցում է կարիերայի համար պայքարող կանանց: Բացի առողջությունից ու արտաքինից, տուժում է անձնական կյանքը: Սիրավեպերի, շփումների և ընտանիքի համար ժամանակ չի մնում. չէ՞ որ դրա մեծ մասը ծախսվում է գործուղումների, խորհրդակցությունների, պայմանագրերի կնքման և արտաժամյա աշխատանքի վրա: Իմանալով երկու դերերի առավելություններն ու թերությունները՝ միշտ էլ կարող եք գիտակից ընտրություն անել: Ինչպեսև շատ այլ իրավիճակներում, առավել ճիշտ որոշումը «ոսկե միջինն» է, որն այս կամ այն կերպ փորձում է գտնել աշխարհի կանանց մեծ մա