Մենք բազմաթիվ կայսրություններ ենք ճանապարհել դեպի չգոյություն։ Հռոմեականը, Բյուզանդականը, Օսմանյանը, Ավստրո-Հուգարականը, հիմա մոտենում է ռուսականի հերթը, հետո կգա Ամերիկականինը , հետո Չինականինը իսկ հետո չգիտեմ որ մեկինը։ Աշխարհի վրա ոչինչ հավարժական չի, այդ թվում հատկապես կայսրությունները որոնք չոմալակ կպած հավերի նման պաչկեքով գալիս ու գնում են աշխարհից։ Այս թվարկածս կայսրություններից անցյալ դարձած յուրաքանչյուրի կործանման հետևանքով մենք կրել ենք բազում տարածքային, մարդկային և մշակութային կորուստներ։ Հարցերի հարցը հիմա այն է թե ինչպես մեզ պահենք, ինչպես մեզ դրսևորենք ինչ անենք ու ինչ չանենք որպեսզի հերթական կայսրության հերթական քայքայումը մեր վերջը չլինի։ Սա է ընդամենը այն պարզագույն հարցը որը օրախնդիր կանգնած է հայության առաջ


Հարցը շատ պարզ է իսկ իրավիճակը հակառակ դրան շատ բարդ է։ Ուկրաինայի նման հսկա երկիրը տեսնում ենք թե ինչ նեղ տեղերով է անցնում։ Կամ կանցնի կամ էլի մի երկու հարյուր տարի արյունաքամ լինելով կլռվի կմնա։ Իսկ մենք նրա մեկ քսաներորդն էլ չկանք։ Ու եթե նա իր գոյությունը կարող է պաշտպանել տարածքների ու մարդկային կորուստների գնով ինչպես մենք ենք վարվել դարեր շարունակ, ապա մենք այլևս ոչ տարածք ունենք ոչ էլ մարդկային ռեսուրսներ որպեսզի այս անգամ էլ զոհաբերենք ու մեր գույությունը ապահովենք:
Սա է այսօրվա ամենակարևոր հարցը որին պետք է պատասխանի յուրաքնչյուր հայ մարդ և բոլորովս համատեղ որպես ժողովուրդ։


Մենք պիտի կարողանանք խուսանավել հզորների հետ առճակատման գնալու պարտադրանքից, պիտի փորձենք պահել մեր ձեռքբերածը և ավելացնել մեր պոտենցիալ ունակությունները ապագա հնարավոր մարտահրավերներին դիմանալու համար։ Մենք մեր ուժերն ու եռանդը պիտի գործադրենք միայն բացառապես մեր ազգային խնդիրների լուծման համար։ Մենք այլևս այրուձի չունենք Արևմուտքի բանակներին տրամադրելու ռուսական կայսրության հետ գալիք աշխարհամարտում կռվելու համար։ Մենք այլևս տարածք չունենք որտեղ պարսկական հարբած փղերը կուզենան կոտորել ռուսական արջերին կամ էլ հակառակը։ Մենք այլևս թնդանոթի միս չունենք Արևելք Արևմուտքի թանդանոթների երախը լցնելու ու նրանց անհատնում ախորժակը կշտացնելու համար։ Մենք հալվել, մաշվել մի եղունգի չափ տարածք ենք կարողացել միայն պահպանել։ Այնտեղ ձեր տանկերը չեն կարող շրջադարձ կատարել հարգելի հզորներ որովհետև մեր երկիրը ձեր մի տանկից փոքրիկ է, , ոչ էլ ձեր ինքնաթիռներն ու հրթիռները կարող են գլուխկոնծի տալ, որովհետև մեր երկինքը մեր սարերին կպած է գնացեք ուրիշ հարմար տեղ գտեք ձեր տուր ու դմփոցի համար։ Մեզ հանգիստ թողեք, մենք հոգնել ենք կայսրություններ հուղարկավորելուց։ Քելեխի էլ ոչ հավես ունենք ոչ էլ ժամանակ։

 

 

Համլետ Աբրահամյան