Երբեք մի հուսահատվեք...

 

Սկզբից 2009 թվականին քաղցկեղ ախտորոշեցին 34-ամյա բրիտանուհի Դենիզ Քլարքի մոտ: Ծանր ու թանկ բուժում սկսվեց, բայց 2011-ին բժիշկները հայտնեցին օրհասական լուրը՝ այլեւս ոչինչ չենք կարող անել...


Երկու տարի շարունակ հուսահատված կինը պատրաստվում էր մահվան՝ ուղերձներ էր գրել իր երկու որդիներին, իսկ հարազատներին հուղարկավորության կարգադրություններ արել...


Անցավ երկու տարի եւ... ոչինչ չպատահեց... Բրիտանուհին սկսեց ավելի լավ զգալ եւ ի վերջո դիմեց այլ բժիշկների: Պարզվեց, որ ոչ մի քաղցկեղ էլ չկա՝ ախտորոշումը սխալ էր:


Դենիզն, իհարկե, դիմել է համապատասխան մարմիններին՝ Աբերդին քաղաքի հիվանդանոցից փոխհատուցում ստանալու համար: Բայց ով կհատուցի այն երկու տարին, երբ նա անհույս վիճակում մահվան էր պատրաստվում...


Երբեք մի վհատվեք...

 

 

Արմեն Դուլյան