Արեւմտյան Հայաստանում, Հայկական Տավրոսից հարավ, Հայոց Միջագետքում է գտնվում Բաթմանի նահանգը (Մեծ Հայք, Աղձնիք)։ Բնակչությունը կազմում է շուրջ 500 հազար մարդ, որի կեսն ապրում է նահանգի կենտրոն Բաթման քաղաքում։ Գերակշռում են քրդերը, ապրում են նաեւ հայեր ու ասորիներ։ Նահանգը բաժանվում է վեց շրջանների։ Հյուսիսում մեր արծվաբույն Սասունն է։

 

Նահանգի հարավում, Տիգրիս գետի ափին է գտնվում Հասանկեյֆի շրջանը՝ նույնանուն կենտրոնով։ Այն վերջին տարիներին դարձել է Թուրքիայի զբոսաշրջության կենտրոներից մեկը։ Այստեղ կարելի է տեսնել հայ մշակույթի հետքերը. միջնադարյան նշանավոր կամուրջի ավերակները, բերդը՝ բազմաթիվ քարանձավներով, Տիգրիսի ափերին փռված վանքերի ու եկեղեցիների ավերակներ։