Մի լուր կարդացի, որ Շուշան Պետրոսյանին վերջնագիր են ներկայացրել իշխանությունները, որ կամ մանդատդ, կամ էլ սկզբունքներդ: 168 ժամի տվյալներով խնդրո առարական Շուշանի քվեարկությունն է՝ պարտադիր կուտակայինի մասով, որտեղ նա բոյկոտել է քվեարկությունը, թեև մի կերպ է քվորում ապահովվել:


Չգիտեմ, թե որքանով է իրականությանը համապատասխանում վերջնագիր ներկայացնելու տարբերակը, բայյց շատ եմ հարգում Շուշանի այդ քայլը, թե՛ որպես մարդ, թե՛ որպես ՀՀԿ-ական պատգամավոր, որովհետև իր այդ քայլով Շուշանը ապացուցեց, որ ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են գնդակահարության ենթակա ազգի թշնամի:


Եթե այնուամենայնիվ նման վերջնագիր է եղել, ապա Շուշան ջան, թքի ու դուրս արի: Դու արդեն լեգենդ ես՝ որպես արտիստ, իսկ այս պատմությունը կսարքի քեզ լեգենդ որպես մարդ, ում չկոտրեց ու չփչացրեց համակարգը և իշխանությունը:


Ու եթե ինչ որ պահ ես կասկածել եմ դրա վրա, ներողություն եմ խնդրում ու կոչ եմ անում ներողություն խնդրել բոլոր նրանց, ովքեր Շուշանի վրա դույլերով ցեխ էին շփում, ինչ նա պատգամավոր դարձավ:


Կեցցե՛ս Շուշան Պետրոսյան

 

 

 Գեղամ Ասլամազյան