Թեժ աշուն, թե մարտավարություն, հրատապ հարցազրույց, թե հրատապ մտավախություն, իրավիճակի վերլուծություն, թե անհանգիստ վիճակ, կասկածամտություն, թե զգուշացում?...
Հ ա ր ց ե ր, հ ա ր ց ե ր, հ ա ր ց ե ր…


Տպավորությունս այն է, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգման հարցը, սահմանադրական փոփոխությունները, մնացած հարցերը երկրորդական են ՀԱԿԿ-ի առաջնորդի համար: Լևոն Տեր-Պետրոսյանի միակ <> ասելիքը ԲՀԿ-ի վրա <> փռելն էր և ինչ-որ բան հասկացնելը կամ նախազգուշացնելը…Իսկ հարց է ԲՀԿ-ն դրա կարիքն ունի ընդհանրապես?: Զարմանալի է, որ Ծառուկյանին վերջին տարիներին կոնգրեսական և հակկական հանրահավաքներին քննադատողը, մտրակողը և ձախկողը հանկարծ, առանց քաղաքական սպեկուլյացիայի դառնում է նրա մոլի պաշտպանը, համախոհը և պահապան <>:


Առաջին նախագահը նաև հրատապ զգուշացնում է ԲՀԿ-ին, թե տե’ս հա <> հանկարծ' իշխանությունների ճնշումների պատճառաբանությամբ: Զգացվում է, որ Տեր-Պետրոսյանը խիստ կասկածներ ունի և մտավախություն, որ հերթական անգամ <> իրեն, իսկ դա արդեն քաղաքական մայրամուտին կործանման նման մի բան է:


Քաղաքական գործիչն ինչքան էլ ինտելեկտուալ լինի, նա համենայն դեպս ուզի, թե չուզի պետք է ենթարկվի քաղաքական կյանքի կանոններին' քաղաքական սպեկուլյացիա անի: Մոռանալով գործող նախագահի օրոք ազատության, բազմակարծության, լրատվամիջոցների ազատության, հասարակական-քաղաքական կյանքի, քաղաքացիական շարժումների օրեցոր թեժացող ակտիվացման ուղղությամբ ձեռք բերումները' նրան բռնապետ է բնորոշում մի մարդ, որի օրոք թերթեր, ռադիոկայաններ, կուսակցություններ են փակվել…


Սա հավանաբար Լ.Տեր-Պետրոսյանի ամառային <> քաղաքական նուրբ սպեկուլյատիվ, հեռահար հաշվարկներով և <> առլեցուն հարցազրույցն էր, սպասենք աշնանային <> թեզիսներին…

 

 

Ռոբերտ Մելքոնյան