Միշտ զարմանում ենք՝ ինչպես է հաջողվում նման բարձր մակարդակի լուսանկարներ անել, երբ այդ կայծակը վայրկյան էլ չի տեւում... Ծնունդով Սլովենիայից Մարկ Կորոսեչը մասնագիտությամբ օդերեւութաբան էր, հետո որոշեց լրագրող ու լուսանկարիչ դառնալ... Քանի որ օդերեւութաբան է, շատ լավ հասկանում է եղանակային պայմաններից եւ ճշգրտորեն հաշվարկում, թե որտեղ կարող է անել ամենատպավորիչ լուսանկարները... Այս մեկը Իտալիայի Տրիեստ քաղաքում է՝ կարծես հենց քաղաքի սրտին է խփում կայծակը... Համաձայնեք՝ գիտելիքը ուժ է, իսկ պրոֆեսիոնալի աշխատանքը բոլոր դեպքերում կերեւա...

 

 

Արմեն Դուլյան