Հայե՛ր, գիտե՞ք, որ II-V դարերում Հռոմեական կայսրության լեգեոններից երկուսը, կազմված էին գերազանցապես հայերից եւ կոչվում էին «Առաջին հայկական լեգեոն» (լատ.՝ Legio Prima Armeniaca) ու «Երկրորդ հայկական լեգեոն» (լատ.՝ Legio Secunda Armeniaca)։

 

Դրանց մասին առաջին անգամ հիշատակվում է Հռոմի կայսերական «Notitia Dignitatum» փաստաթղթում։ Լեգեոնները տեղակայված էին կայսրության արեւելքում՝ Հռոմի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան շրջաններում, իրականացնում էին սահմանապահ գործառույթներ եւ մասնակցում Սասանյան Պարսկաստանի դեմ կազմակերպվող արշավանքներին։