Իսրայելի գործողությունները հնարավոր չի կոչերով, ցույցերով կամ նմանատիպ այլ ձևերով կանգնեցնել: Իսրայելը իր վարքագիծը կշարունակի այնքան ժամանակ, մինչև Պաղեստինում ու Գազայում արաբները չկարողանան ժամանակակից պետություն կառուցեն ու հավասարեցնեն ուժերի բալանսը: Համասը ունակ չէ նման ֆունկցիա կատարել:

 

 

Ի դեպ սա «քաղաքակրթությունների բախում» չէ, ոչ էլ հրեաների կամ արաբների գենետիկ վարքագիծ: Մի հազար տարի առաջ, երբ արաբները պետականաշինության հարցում առաջ էին անցել բոլորին նույնն էին անում ամբողջ աշխարհի հետ: Արաբական արշավանքների արդյունքում արաբները աշխարհի մեծ մասը ավիրել կամ իրենց տիրապետության տակ են վերցրել, որովհետև կարողացել են կառուցել ժամանակի համար առավել արդյունավետ պետություն:

 

 

Պետք եղած ժամանակ արաբները նույնիսկ հասել են Իսպանիա, սակայն այսօր նույնիսկ չեն կարողանում իրենց պաշտպանել, որովհետև ձախողել են պետականաշինության հարցում: Արաբներին բացի իրենցից ոչ մեկ չի օգնի, ինչպես ժամանակին չեն օգնել հայերին ու շատերին:

 

 

Մարդկության պատմության փորձը ցույց է տալիս, որ ցանկացած հանրության, ազգի, ժողովրդի, էթնիկ խմբի լավագույն պաշտպանը սեփական պետությունն է: Պաշտպանության այլ ձևերը ոչ արդյունավետ են, ոչ էլ հուսալի:

 

Արմեն Գրիգորյան