Ժամանակակից բժշկության մեջ մի թեզ է առաջ մղվում, որ եթե որևէ մարդու օրգանիզմում, կա ավելի վտանգավոր վիրուս, բակտերիա, կամ այլ տեսակի հիվանդություն, ապա մարդը մեկ այլ հիվանդությամբ չի հիվանդանում և օրգանիզմում եղած ամենաուժեղ միկլրոբը կամ սունկը ոչնչացնում է մնացածներին, սակայն ցավալիորեն այդ ոչնչացման ընթացքում մահանում է նաև բուն օրգանիզմը:

 


Օրինակ քննարկվում է այն տարբերակը, որ եթե բրուցելիոզի, փսորիազի կամ սովորական գրիպի վիրուսը ավելի ուժեղ են քան քաղցկեղը կամ ՁԻԱՀ-ը, ապա մարդկանց պետք է ներարկել այդ վիրուսներով, որպեսզի նրանք օրգանիզմում ոչնչացնեն քաղցկեղածին բջիջները կամ տուբերկուլյոզի փայտիկները... Բժշկության մեջ չգիտեմ ինչպիսի հաջողությունների են հասել, սակայն քաղաքականության մեջ մեր իշխանությունները այս բնագավառում չափազանց մեծ առաջընթաց ունեն:

 

Քաղաքականության մեջ, մեր իշխանությունները մնացած ախտերը ոչնչացնելու նպատակով պետության օրգանիզմում ներարկել են Դեբիլներին, որոնք իրենց դեբիլությամբ ոչնչացնում են մնացած բոլոր տեսակի հիվանդությունները և նաև ոչ հիվանդ օրգանները, քանի որ արդեն ապացուցված է որ ամենաուժեղ վիրուսը դա Դեբիլ վիրուսն է, որը կարող է ոչնչացնել ցանկացած բան իր ճանապարհին, սակայն ցավալին այն է, որ բժշկական տեստերի նման, այս քաղաքական տեստն էլ վերջում բերում է պետության օրգանիցմի ոչնչացման, չնայած մինչև այդ ճանապարհը, նա արդեն ոչնչացրած է լինում, բոլոր մնացած հիվանդությունները...

 

 

Առաքել Սեմիրջյան