1. Բնիկ տեղացի ժողովրդին տեղահանի՞-հենա տեղահանում ենք էլի

2. Մեր հողն ու ջուրը մեզանից խլի տա օտարների՞ն - հենա տվել ենք էլի

3. Մեզ ու մեր երեխեքին սովամահ անի մեր հող ու ջրում մեզ սարքի անտուն մուրացկաննե՞ր - հենա սարքում

ենք էլի

4.Մեր երեխեքի հացը մեր ձեռքից խլի՞ - հենա խլում ենք էլի

5. Մեզ սպանի, մեր երեխեքին սարքի հանցագործ - սպանում ենք էլի, սարքում ենք էլի

6.Մեր ունեցվածքը մեզանից խլի՞ - հենա խլում ենք էլի

7. Մեր երկիրը դատարկի՞- դատարկում ենք էլի

8. Մեզ խաբելով ծուղակը գցի, որ հետո քերթի՞- հենա քերթում ենք էլի

9. Մեր մեջ կռիվ գցի որ իրար ատե՞նք - հենա ատում ենք էլի

10. Մեր մշակույթը վերացնի՞- հենա վերացրել պրծել ենք էլի

11. Մեր գերեզմանները քանդի խաչքարերը հանի՞- հանում ենք էլի

12. Մեր պատմությունը խեղաթյուրի՞- խեղաթյուրում ենք էլի

13.Մեզ ստիպի հրաժարվել մեր ազգությունի՞ց ու կրոնի՞ց - հենա ստիպում ենք էլի

14 Մեր հերոս տղերքին քցի բանտերը ու դավաճաններին հերոսացնի՞ - հենա անում ենք էլի

15..

...

Թշնամին գալիսա ի՞նչ անի, թշնամին արդեն 23 տարիա եկելա ու ամեն ինչ արելա, մի քիչ էլ համբերեք գործը վերջացնի, որ ավելորդ ծախս չանի, ավելորդ զոհ չտա քայլելով հանգիստ գա դատարկ հողերին տեր կանգնի: Դիմացիր բարեկամ դիմացիր!!!



Արշակ Զաքարյան