Մի անգամ առավոտյան, երկու ծեր հոպոպ, արուն և էգը, զգացին, որ այս անգամ այլևս չեն կարողանալու բնից դուրս թռչել: Խիտ մշուշն էր պատել նրանց աչքերը, չնայած, որ երկինքն անամպ էր և օրը խոստանում էր արևոտ լինել: Սակայն նրանք երկուսն էլ միայն խավար մշուշ էին տեսնում և իրենց շուրջը ոչինչ չէին տարբերակում: Թռչունները ծեր էին և անուժ: Նրանց թևերի և պոչի փետուրները նման էին հին ոստերի: Ուժերն արդեն հատնում էր:

 


Ծեր հոպոպները որոշեցին այլևս չլքել բույնը և միասին սպասել իրենց վերջին ժամին, որը իրեն երկար սպասել չէր տա:
Սակայն նրանք սխալվում էին՝ նրանց այցելեցին իրեց երեխաները: Սկզբից երևաց որդիներից մեկը, ով պատահաբար կողքով էր թռչում: Նա նկատեց, որ ծեր ծնեղները հիվանդ են և նրանց մենակ շատ դժվար է, և նա գնաց խաբարը հասցնելու իր մնացած եղբայրներին և քույրերին:

 


Երբ բոլոր երիտասարդ հոպոները հավաքվեցին հայրական տան մոտ, նրանցից մեկն ասաց՝
- Մեր ծնողներից մենք ստացել ենք ամենամեծ և անգին ընծան՝ կյանքը: Նրանք կերակրել և մեծացրել են մեզ, չխնայելով իրենց ուժերն ու իրենց մեջ եղած սերը: Եվ հիմա, երբ նրանք երկուսն էլ կույր են, հվանդ և ի վիճակի չեն իրենց կերակրել, մեր սուրբ պարտքն է նրանց բուժելն ու խնամելը:

 


Այս խոսքերից հետո, բոլորը միահամուռ կերպով գործի անցան: Մի քանիսը անմիջապես սկսեցին նոր, ավելի տաք բույն կառուցել, մյուսները գնացին միջատներ և թրթուրներ որսալու, իսկ մնացածը թռավ անտառ:
Շուտով նոր տունը պատրաստ էր, որտեղ երեխաները զգուշությամբ տեղափոխեցին իրենց ծեր ծնողներին: Որպեսզի տաքացներն նրանց, նրանք ծածկեցին ծերունիներին իրենց թևերով, ինչպես մայր թռչունն է տաքացնում իր մարմնի ջերմությամբ իր դեռ չծնված ձագուկներին:

 

Հետո ծնողներին աղբյուրի ջուր խմացրեցին, կերակրեցին, և զգուշությամբ սկսեցին մաքրել նրանց ծեր ու կոտրատվող փետուրները:
Վերջապես անտառից վերադարձան մնացած հոպոպները, և իրենց կտուցների մեջ բերեցին կուրությունից ապաքինող բույսեր: Բոլորը սկսեցին բուժել ծերունիներին այդ հրաշագործ խոտի հյութով: Սակայն բուժումը դանդաղ էր ընթանում, և ստիպված եղան զինվել համբերությամբ, փոխելով մեկմեկու և մենակ չթողնելով ծնողներին և ոչ մի րոպե:

 


Եվ ահա եկավ այն ուրախալի օրը, երբ հայրն ու մայրը բաց արեցին իրենց աչքերը, շուրջները նայեցին և ճանաչեցին իրենց զավակներին: Այսպես Երախտագիտություն և Սեր որդիները բուժեցին իրենց ծնողներին, վերադարձնելով նրանց տեսողությունն ու ուժերը:
Լեոնարդո դա Վինչի

Միրիամ Էսկոֆետ "Վերոնիկ"

 

 

Օրվա առակը՝ Երախտագիտություն Որդիները - 23 հուլիսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան