Երբեք մի հիասթափվեք այն բանից, որ ձեր գործադրած ջանքերն ավելի քիչ արդյունք են տալիս, քան ակնկալում էիք: Իսկ դուք լսե՞լ եք խխունջի պատմությունը: Եթե ոչ՝ կառաջարկեի հենց հիմա ունկնդրել:

 

 

Քամոտ գարնանային օրով խխունջը սկսում է բարձրանալ ծիրանենու վրա: Հարևան ծառին նստած ճնճղուկները, նրա դանդաղ առաջընթացը դիտելով՝ սկսում են ծաղրել նրան: Հետո, նրանցից մեկը, թռչելով խխունջի մոտ՝ հարցնում է.

 

 

- Հե՛յ, մի՞թե չես տեսնում, որ այս ծառի ճյուղերի վրա դեռ ծիրան չկա:

 

Խխունջը, չդադարեցնելով առաջխաղացումը և չշեղվելով իր ուղուց՝ ասում է.

 

- Կլինի, երբ ես այնտեղ հասնեմ՝ կլինի՛:

 

 

Արթուր Եղիազարյան