Ես հասկանում եմ, որ Սերժը հանուն իշխանության պահպանման պետք է քցեր Արևմուտքին ու հայացքը հառեր հյուսիս: Ես չեմ հասկանում, որ հայաստանցին կարող է լինել ընդդիմադիր ու երազել ՌԴ ծայրագավառ դառնալու մասին:

 

Եթե դու ընդդիմադիր ես՝ ենթադրվում է, որ դու նաև անկախության կողմնակից ես, իսկ եթե անկախության կողմնակից ես՝ ո՞նց կարող ես երազել ռուսական գերիշխանութան մասին: Թե՞ Արևմուտքի հետ մերձենալը անկախության կորուստ է, իսկ հյուսիսի փաստացի գաղութ դառնալը՝ անկախության ամրապնդում: Եվ եթե իսկապես «կա այդպիսի ճիշտ», ոնց որ կասեր աղջիկս, ուրեմն ազգովի հոգեթերապեվտի կարիքն ունենք...

 

 

Վախթանգ Սիրադեղյան