Հայաստանի պամության մեջ դժվարին ու բարդ ժամանակներ շատ են եղել. դարեր շաուրանակ հայ ժողովուրդը պայքարել է հանուն անկախ պետականության համար և հասել ու ստեղծել անկախ պետություն, բայց այսօր Հայաստանի անկախությունը, հայ ժողովրդի ազգային-հաղթական ոգին պահպանելու համար, պետք է ունենալ զարգացած տնտեսություն, ապրելու կայուն երաշխիքներ, սակայն, ցավոք, մեր երկրի ներկա իրավիճակը շատ անկայուն է թե ներքին, թե արտաքին ասպարեզում: Թվարկենք կարևորագույն և մտահոգիչ հարցերից մի քանիսը.


1. Եվ այպես օգոստոսի 1-ից բարձրացվելու է էլեկտրաէներգիայի սակագինը, առանց որևէ հիմնավորում տալու:


2. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը իր հերթին առաջացնելու է լայն սպառման ապրանքների և հանապազօրյա սննդամթերքի գների բարձրացմանը:


3. Երկրում օր-օրի ավելի է դժվարանում ապրելակերպը:


4. Ահագնացող արտագաղթ, որն սպառնում է մեր երկրի ինքնակործանմանը:


Այս խնդիրները քննարկել է և առաջ է քաշել ՕԵԿ-ը իր հրավիրած հանրահավաքի ժամանակ՝ առաջարկելով դրանց լուծման ուղիներ: Պետք է աչալուրջ լինել ու գնահատել իրավիճակը, մտահոգվել երկրի ապագայով ու չլինել անտարբեր:

 

 

 Տաթևիկ Ապետյան