Անձնական փոխհարաբերությունները կյանքում կարող են լինել ձեռքբերումների ամենամեծ աղբյուրը: Դրանք կարող են մեզ տալ սիրո, ուրախության և անվտանգության հիանալի փորձառություններ: Սակայն, միևնույն ժամանակ, փոխհարաբերությունները նաև կարող են մեզ ցավ, տառապանք և վրդովմունք պատճառել:


Ինչու՞ որոշ փոխհարաբերություններ մեզ ուրախություն են պարգևում, մինչդեռ մյուսները ցավի պատճառ են հանդիսանում: Արդյոք կա° այնպիսի մի բան, որ կարող ենք անել' միայն լավ և լիարժեք փոխհարաբերություններ ունենալու համար:


Ինչպես տիեզերքն է կառավարվում ֆիզիկայի օրենքներով, այնպես էլ անձնական հարաբերություններն են կառավարվում որոշ համամարդկային օրենքներով: Եթե մենք հասկանանք և հետևենք դրանց, մենք էապես կբարելավենք բավականություն պատճառող հագեցած փոխհարաբերություններ կառուցելու մեր հնարավորությունները:

 

Անձնական փոխհարաբերությունները կառավարող հիմնական սկզբունքը պահանջմունքների բավարարման սկզբունքն է


Յուրաքանչյուր անհատ ունի ֆիզիկական և հոգևոր պահանջմունքներ: Մենք բոլորս ուզում ենք, որ մեզ սիրեն, գնահատեն և հոգ տանեն մեր մասին: Մենք ունենք նաև անվտանգության և հարմարավետության կարիք: Բավականություն պատճառող փոխհարաբերություններ ունենալու բանալին մեր մտերիմների պահանջմունքները հասկանալն ու բավարարելն է:


Սա շատ պարզ սկզբունք է:


Երբ մարդիկ զգում են, որ դու նրանց սիրում և հասկանում ես, և երբ նրանք քեզ հետ իրենց ապահով են զգում, նրանք, իհարկե, նմանապես են արձագանքում: Այստեղ կա մեկ այլ նկատառում: Յուրաքանչյուր մարդ սերն ու անվտանգությունը տարբեր ձևով է զգում և ընկալում: Անհրաժեշտ է, որ դու հասկանաս' ինչպես է անհատն ուզում, որ իրեն սիրեն, գնահատեն և հոգ տանեն: Որոշ մարդիկ ուզում են հաճախակի լսել քո սիրո մասին: Մյուսներն ուզում են ստանալ նվերներ և ծաղիկներ: Ոմանք էլ ուզում են շատ հաճոյախոսություններ լսել (ոմանց համար էլ դրանք կարող են անհետաքրքիր լինել): Մի' զարմացիր, եթե հանդիպես այնպիսի մարդկանց, ովքեր անտարբեր են սիմվոլիկ ժեստերի հանդեպ:


Բավականություն պատճառող, հագեցած փոխհարաբերություններ հաստատելու բանալին քո ուշադրությունը քո պահանջմունքներից դեպի այլոց պահանջմունքներ տեղափոխելն է: Հենց որ սկսես ուրիշների պահանջմունքները բավարարել, վերջիններս էլ, իրենց հերթին, կբավարարեն քոնը: