Առաջին հայացքից ամեն ինչ, սակայն իրականում ոչինչ...


Երեկ Արմավիրի քաղաքապետի Պրադոն պայթել էր ականի վրա: Այդ ամենը տեղի էր ունեցել քաշաթաղում: Խի՞, ո՞նց և մնացած այլ հարցերը հիմա տեղին չեն իմ կարծիքով: Ամենակարևորը այս պահին այն է, որ տուժածները վերականգնվեն, վերականգնումից հետո կարելի է մեղավորներ փնտրել: Ցավում եմ երիտասարդի համար, ով մահացել է այդ պայթյունի հետևանքով: Շուտափույթ առողջություն բոլորին:


Բոինգի թեման ծամծմվում ու ծամծմվում է: Չեմ կարող ասել դեռ իչքան կքննարկվի այս թեման, բայց որ մոտակա մեկ ամսում ոչինչ էլ չի պարզվի դա հաստատ: Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է, եթե դու միայն նայում ես արևմտյան մամուլը կամ Ռուսական, բայց իրականում ոչինչ էլ պարզ չէ ու օր օրի ավելի է խճճվում:


Վրաստանը վիզային ռեժիմ է սահմանելու Հայաստանի հետ: Ահա երեկվա ամենամեծ ապատեղեկատվությունը, որը տարածվեց համացանցում: Հետո ԱԳՆ-ն ստիպված հարցում ուղարկեց Վրաստանի ԱԳՆ, այնտեղից այդ ամենը հերքեցին, բայց դե մարդիկ կային պաշտոնական կարծիքը հաշվի չեն առնում ու ավելի շատ հավատում են ապատեղեկատվությանը: Կարճ ասած՝ ձեզ ոչ մեկ չի զրկում սև ծովի ափին օդապարիկով թռնելու «կայֆից», հանգիստ եղեք:

 

 

Էդգար Խաչատրյան