Չինաստանի Ֆուցզյան գյուղաքաղաքում գործում է եզակի դպրոց. այն ունի ընդամենը 1 աշակերտ: Հու Յանգը՝ միակը աշակերտը, սովորում է 3 հարկանոց դպրոցում, որը կառուցվել է 2005 թվականին և ունի 24 դասարան: Սակայն այդ դասարանները դատարկ են, իսկ Հու Յանգին դասավանդում է 2 ուսուցիչ:

 


2-3 տարի առաջ այս դպրոցն ունեցել է 80 աշակերտ, 1 տարի առաջ՝ 17, այսօր՝ 1:
Հու Յանգի ուսուցիչները հույս ունեն, որ երեխան կշարունակի նորմալ հաճախել այդ դպրոցը և չի հիասթափվի այն փաստից, որ ինքն այդ դպրոցի միակ աշակերտն է: Ուսուցիչները նաև հույս ունեն, որ տղան իր ուսումը կշարուրնակի բարձրագույն ուսումնական որևէ հաստատությունում: Այս մասին պատմում է Quirky China-ն:

 

 

Սանասար Կարապետյան