Կրկին ապաշխարհելու, պատասխանատվություն վերցնելու, ներողություն խնդրելու անընդունակության մասին եմ հիշում ստիպված… Պուծինը ուշ գիշերվա ժամին դիմել էր իր ազգին ու աշխարհին, կրկնելով նույն զառանցանքը' «մենք անմեղ ենք, ես անմեղ եմ, մեղավոր են բոլոր ուրիշները»: Տհասը հենց դրանով է տարբերվում հասուն մարդուց, որ երբեք իր մեղքը չի ընդունում ու հետևաբար մշտապես կրկնում է չարությունն ինչպես չարաճճիություն:

 

Չընդունելով ԳՈւԼԱԳի ու ՆԿՎԴ-ԿԳԲ-ի հանցագործությունները, չընդունելով Կատինում գնդակահարված քսան հազար լեհ գերիների դաժան ճշմարտությունն և Ուկրանայում կազմակերպված սովը, Կրեմլը ընդունակ եղավ նորանոր հանցագործությունների: Ճիշտ այդպես, ժխտելով հայոց Ցեղասպանությունը, Թուրքիան ձեռնամուխ եղավ Դերսիմի ոչնչացմանն ու քրդերի բազմամյա ջարդերի, և այսօր էլ հանդգնում է շարունակել Հայաստանի շրջափակումը: Արյունը չի ջնջվում ու չի ցամաքում, այն կարելի է մաքրել միմիայն ապաշխարհանքի անկեղծ արձունքներով: Այլապես այդ արյունը մնում է ձեր զավակների վրա և արնալվա է դառձնելու ապագան:

 

Տիգրան Խզմալյան