1930-1996 թվականներին՝ Սովետական ու Ռուսական, 1943 թվականին՝ ամերկյան բանակներում, իսկ 2000-ականներին՝ իրաքյան ապստամբենրի մոտ լայնորեն կիրառվում էր ականապատված շներով տանկերի դեմ պայքարելու մարտավարությունը: Ի դեպ, մինչ օրս էլ ռուսական ու ամերիկյան բանակներում գործում են հատուկ ստորաբաժանումներ, որոնք դելֆինների են վարժեցնում, որոնք հարկ եղած դեպքում կարող են պայթեցնել հակառակորդի նավերը՝ իրենց վրա ամրացված պայթուցիկները հասցնելով թիրախին:

 


Ահա թե ինչ է գրել Քրիս Բիշոփը ՝«Երկրոդ աշխարհամարտի զենքրի հանրագիտարանում». «Շների վարժեցման ժամանակ թույլ տրված մի լուրջ բացթողում պարզ դարձավ արդեն ռեալ մարտական գործողությունների ժամանակ. Կարմիր բանակում շներին վարժեցնում էին խորհրդային տանկերի վրա, որոնք դիզվառելիքով էին աշխատում, իսկ գերմանակնները բենզինով էին աշխատում: Արդյունքները տխուր էին՝ շները պայթեցնում էին իրենց ծանոթ հոտ ունեցող սովետական տանկերը»:

 

 

Սանասար Կարապետյան