Կամչատկայի որոշ բնակավայրերում ընտանիքի համար մեծ պատիվ է համարվում, երբ հյուրը գիշերում էր տան տիրոջ կնոջ հետ: Ի դեպ, կինն է ամեն կերպ պետք է կարողանա հրապուրել հյուրերին, և եթե նրան հաջողվում է նաև հղիանալ, մեծ ծիսակատարություն է կազմակերպվում գյուղում: Չուկչաներն ու էսկիմոսներն, օրինակ, իրենց կանանց, այսպես ասած, վարձով էին տալիս:

 

Երբ ցեղի ամենահեղինակավոր ներկայացուցիչն իր մի քանի ցեղակից տղամարդկանց հետ պատրաստվում էր գնալ որսի, նա պարտավոր էր իր հետ վերցնել ինչ-որ մեկի կնոջը, ընդ որում, այն կնոջը, որի ամուսինը, ի տարբերություն մյուսների, ավելի համառորեն էր առաջարկում: Որսի ամբողջ ընթացքում այդ կինը ոչ միայն պարտավոր էր լինել լավ խոհարար, այլև կրքոտ սիրուհի՝ որսորդի ոգին բարձր պահելու համար:

 

Սանասար Կարապետյան