Բոլորն էլ անհամբերությամբ են սպասում ամռանը և ամառային հանգստին և ամիսներ առաջ պլանավորում ամեն մի մանրուք: Քչերը գիտեն, որ կա ճամպրուկ հավաքելու հատուկ ձևեր, և կան շատ կարևոր իրեր, որոնք անհրաժեշտ են ճամփորդության ընթացքում: Եթե արդեն պատրաստել եք ճամպրուկները, ուշադիր ստուգեք և համոզվեք՝ վերցրե՞լ եք արդյոք ամեն ամհրաժեշտը:

 

 

Կանայք սիրում են հավաքել շատ իրեր ճամփորդության գնալիս, բայց հագուստի մեծ մասն այդպես էլ մնում է զգեստապահարանում կախված: Որպեսզի խուսափեք նման անհարմարությունից վերցրեք մի զույգ ջինսե տաբատ, մի քանի վերնաշապիտ, կիսաշջազգեստ և երեկոյան զգեստ:

 

 

Եթե դուք քիչ հագուստ եք վերցրել, ուշադրություն դարձրեք աքսեսուարներին, որոնք կզարդարեն ձեր զգեստը: Եթե պատրաստվում եք անցկացնել Ձեր հանգիստը ծովափին, չմոռանաք վերցնել գլխարկ, արևային ակնոցներ, շարֆ և բիժու երեկայն զբոսնելու համար:

 

 

Հատուկ ուշադրություն դարձրեք ներքնազգեստին. այն շատ տեղ չի գրավի ճամպրուկում և կարող եք վերցնել մի քանի զույգ:

 

 

Բացի հագուստից կանայք սիրում են վերցնել “անսահման” քանակությամբ կոսմետիկա: Ծայրահեղության դեպքում նույնիսկ մի ամբողջ ճամպրուկ կարող է լցված լինել կոսմետիկայով: Իհարկե չարժի անցնել սահմանը: Քանի որ ամառ է, աշխատեք առհասարակ օգտագործել շատ քիչ կոսմետիկա. խնայեք Ձեր մաշկը և թույլ տվեք շնչի: Ճամփորդության համար անպայման վերցրեք արևապաշտպան քսուք և մարմինը խոնավեցնող քսուքներ: Ցանկալի կլինի կոսմետիկան տեղափոխել հատուկ տարայում, որը թույլ չի տա կոսմետիկան հալչի: