Հայկական հարցը հայ ժողովրդի քաղաքական պատմության ՝19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված զանգվածային կոտորածների և տեղահանության միջոցով նպատակային բնաջնջման և արմատախիլ անելու քաղաքականության ,հայ ինքնապաշտպանության ու ազգային-ազատագրական պայքարի ,օտար տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, 1915-ից հետո ՝ցեղասպանության միջազգային ճանաչման և ընդունման մի ամբողջական և հիմնական հարցն է:

 

Հայկական հարցը միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել սկսած 1877-1878 թթ. ռուս թուրքական պատերազմից հետո :Իսկ 20-րդ դարը պատմության մեջ մտավ որպես հայոց ցեղասպանության դարաշրջան: 1 աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Թուրքիան իրականացրեց դարի ամենամեծ ցեղասպանություններից մեկը՝հայոց ցեղասպանությունը:Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բռնագաղթեցմանն ու կոտորածին զոհ դարձան 1.5 միլիոն հայեր,իսկ նրանց հայրենիքը ՝Արևմտյան Հայաստանը,պատմական Հայաստանի տարածքի 9/10 մասը վերածվեց ավերակների ու մոխրակույտերի:

 

Երիտթուրքերի այդ ոճրագործությունը հայերի հանդեպ պայմանավորված էր հատկապես նրանով,որ հայերը կրոնական և մշակութային առումով բոլորից առավել էին դիմագրավում իսլամացման-օսմանացման քաղաքականությանը և նաև Թուրքիայի տարածքի ահագին մասը կազմում էր Արևմտյան Հայաստանը : Չնայած 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդը ենթարկվեց ծանրագույն փորձության և անցավ դաժան արհավիրքների միջով և ոճրագործության ժամանակաշրջանում ցեղասպանությունից փրկված ու տեղահանված հայերը սփռվեցին աշխարհով մեկ՝առաջացնելով հայ Սփյուռքը,այնուամենայնիվ ,հայ ազգը կրկին վերապրեց,ունեցավ իր անկախ հանրապետությունը ,վերականգնեց պետականությունը ,պահեց ու պահպանեց մայրենի լեզուն,դրոշը,գերբն ու զինանշանը:

 

Ցայսօր և՛ սփյռուքահայերը և՛ հայաստանցիները շուրջ 99 տարի ձգտում են միջազգային հանրության ուշադրությունը բևեռել հայոց ցեղասպանությանը՝որպես կատարված փաստ:Ցավոք,միջազգային հանրության մի մասն է միայն ընդունել դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ցեղասպանային բնույթը: Հայոց ցեղասպանությունը բավական երկար ժամանակ մնում է որպես «մոռացված հարց»:

 

Մինչև օրս էլ Թուրքիան ժխտում է ցեղասպանության փաստը:Նա այն տեսակետն է պնդում,թե իբր մոտ մեկ միլիոն հայերը ոչ թե Օսմանյան կայսրության կոտորածների ,այլ Առաջին Աշխարհամարտի զոհ են: Մինչև հիմա հայերս գնում ենք Արևմտյան Հայաստան իբրև տուրիստական կարգավիճակով ,քայլում ,շրջում մեր պապերի հողի վրա՝ հայրենաբաղձ ու կարոտախտի զգացումով:

 

Շուտով կլրանա Հայոց ցեղասպանության 100 տարելիցը , մենք չպետք հուսահատվենք ,որ աշխարհի խոշոր տերությունները,մասնավորապես Ամերիկան,որը մինչև այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կճանաչեն փաստի իրողությունը,իսկ Թուրքիան իր կատարած ոճիրի համար պարտավոր է ներողություն խնդրելու թե բարոյական տեսանկյունից և թե ՝նյութական:

 

 

Արկադի Ալեքյան