«Ոսկե ծիրան»-ը ներառում է խաղարկային, վավերագրական, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթներն ու «Հայկական համայնապատկեր»-ը: Հենց սկզբից ասեմ, որ գաղափարը լավն է, բայց իմ կարծիքով շտկման կարիք ունի:

 

Պատկերացրեք, որ դուք ունեք 100 դրամ (պայմանական թիվ է), և պետք է գնեք 4 առարկա: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր առարկային կարող եք հատկացնել կա՛մ 25-ական դրամ և կա՛մ մեկին ավելի, իսկ մյուսին պակաս: Իսկ եթե գնեք ընդամենը մեկ առարկա, ապա դրան կգնա ողջ գումարը, և գնած իրն ավելի օգտակար կլինի՝ թեկուզ գնից ելնելով: Նույն տրամաբանությամբ մեր երկրի պարագայում իմ կարծիքով շատ ավելի ճիշտ կլիներ զբաղվել միայն մեկ ուղղությամբ, և դրա ՕԳԳ-ն էլ համապատասխանաբար ավելի բարձր կլիներ:

 

Ես նույնիսկ կբացառեի խաղարկայինը, քանի որ հաստատ Երևան ավելի լավ ֆիլմեր չեն բերվի, քան կտարվեն Կան: Իսկ դա նշանակում է, որ դու նախաձեռնում ես մի բան, որում երբեք առաջինը լինել չես կարող՝ թեկուզ հեռավոր ապագայում: Իսկ մեկ ուղղության վրա կենտրոնանալը կարող էր «Ոսկե ծիրան»-ը իսկապես դարձնել ոչ միայն տարածաշրջանային (վերջերս իմացա, որ վրացիներն էլ ունեն նման փառատոն), այլև ավելի գլոբալ մակարդակի հարթակ:

 

 

Վախթանգ Սիրադեղյան