Թուրքիայի կառավարությունը գյուլենական համայնքի դեմ հետաքննությունը տեղափոխելով հակաահաբեկչական դաշտ՝ լայնամասշտաբ գործողություններ է սկսել: Էրդողանն ակտիվացրել է ոստիկանության «մաքրազատման» օպերացիան: Այսօր գիշերը Ստամբուլում և մի շարք այլ նահանգներում համաժամանակյա գործողություններ են իրականացվել, որի արդյունքում ձերբակալվել են 5 տասնյակից ավել ոստիկաններ: 169 ոստիկանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Ձերբակալվածների թվում են մի քանի ոստիկանապետեր, հակաահաբեկչական, հետախուզական բաժինների ղեկավարներ և այլն: Օրեր առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ Թուրքիայի Անվտանգության գլխավոր տնօրինությունը իր նահանգային կառույցներին գաղտնի հանձնարարական էր ուղարկել՝ լայնամասշտաբ հետաքննություն սկսկելու գյուլենական համայնքի «ռազմական թևի բացահայտման» ուղղությամբ:

 

 

Լևոն Հովսեփյան