Փողին մուննաթ: Օրվա կարգախոսը:


Կրքերը չեն թեժանում Ուկրաինայում կործանված կամ կործանած Բոինգ 777 շուրջ: Գերտերությունների ղեկավարները քրտնաջան փորձում են մեղքը իր վրայից քցել, մոռանալով, որ էս աշխարհում մենակ իրանք կարան տենց բաներ անեն ու էլ ոչ մեկը չկա ու ստացվում է փակ շրջան. ում վրա էլ մեղքը քցեն, մեկա վերջում իրանք են մեղավոր դուս գալու:


Երեկ խոսեց ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Էս վերջերս սովորականա դառնում, որ այս մարդը պետքա պետք չի, ժամանակնա ժամանակը չի մեկա մի բանի մասին խոսումա, երևի իրան ասել են. «պարոն մի բան խոսա, որ քեզ չմոռանան»: Եսիմ է: Էնքան սովորականա դարձել ԼՏՊ-ի խոսացածները, որ ՖԲ-ում էլ որևէ առանձնահատուկ ձևով չզգացվեց, որ էտ մարդը բանա ասել:


Լիլիթ ասա քեզ պետքա: Դե ոնց չի պետք է, էս որ թիվնա, Բլոգնյուզով Փիառվելուց լավ բան՞ Չկա: Բլոգնյուզով Կփիառվի, Անկախով' կվերափիառվի: Լավա մտածել բայց.... Ես էլ ասում եմ էս նուրբ աղջնակը միամիտա, բայց պարզվումա ընդհանրապես այդպես չի: Մալադեց, ինչ ասեմ: Հա մեկել երեկ պարզեցի, որ Լիլիթի ֆանատները հայստանում բավականին շատ են, նենց էին անհանգստացել իրա համար, որ էլ ասելու չի: Էս ստատուսիս էս մի պարբերությունն էլ թող իրա PR-ի մի մասնիկը լինի:


Դե իհարկե ՖԲ-ում չի դադարվում տարածվել Սիրուշոյի բալիկի նկարները: Ինձ թվումա, որ մենք հայ չլնեինք ու Ամերիկացի լինեինք, պապարացիները հաստատ ահագին փող կտային, որ էտ երեխու առաջին նկարը իրանք նկարեին ու հրապարակեին, բայց փաստը էնա, որ Հայ ենք ու ստիպված երեխու նկարները ՖԲ-ով կտարածվի ու բոլորը կսեփականացնեն:

 

 


Էդգար Խաչատրյան