Երեկ Թբիլիսիի "Սուրբ Էջմիածին" եկեղեցում տեղի ունեցած տհաճ միջադեպին չեմ ուզում անդրադառնալ.բոլորը տեղյակ են,որ մի խումբ վրացի-ֆաշիստներ ոչ միայն ծեծի էին ենթարկել մեր եկեղեցականերին ու եկեղեցում գտնվող հավատացյալներին,այլ նաև այդ արարքով պղծել էին եկեղեցին...


Ես ուզում եմ անդրադառնալ մեր գոյություն չունեցող ԱԳՆ և նրա կողմից վերջերս նշանակված ծանրամարտիկ-դեսպանի ոչ ադեկվատ պահվածքին....սրանք նորից լռեցին:Բացարձակ ոչ մի հայտարարություն,ելույթ,բացատրություն,էլ չեմ ասում դիվանագիտական նոտա մերոնց կողմից: Չկա...."Խառնված" է միայն մեր՝ՀԱԵ Վրաստանի թեմը և մի քանի հասարակական կազմակերպություններ:Մինչ ֆաշիստները Թբիլիսիյում մեր եկեղեցու մեջ ինչ ուզում անում էին,մեր ԱԳՆ ուրախ-զվարթ հյուպատոսարան էր բացում ֆրանսիական Լիոնում,իսկ մեր դեսպանը Վրաստանում ևրևի խորովածանոցի կամ "օբեկտի" հարմար տեղ էր ման գալիս իր համար,ինչպես դա անում են իր կոլեգաների մեծ մասը արտասահմաններում:Լռակյաց դիվանագիտությունը շարունակվում է..Բայց մի քանի օրից,շատ ուշացումով մերոնք մի ճառով հանդես կգան ու կհայտարարեն իրենց բարոյական "հաղթանակի" մասին և հարցը "լուծված" կհամարեն կամ ծածկադմփոցի կանեն :Մենք միշտ պետք է բավարարվենք ԲՈՒՏԱՖՈՐՅԱ "բարոյական հաղթանակներով"...մենք ֆուտբոլում պարտվում ենք,բայց բարոյապես ենք հաղթում,մեր դեմ ՄԱԿ-ում քվեարկում են,բայց մենք էլի ենք բարոյապես բոլորին հաղթում,մեր տերտերների վրա թքում ու ծեծում են ու մենք նորից հաղթում ենք...Երբ ենք հասկանալու,որ պարտվելով ԵՐԲԵՔ բարոյապես չես հաղթում...իսկ այսպիսի դեպքերի ժամանակ երկաթը տաք-տաք են ծեծում....


Հ.Գ.Երբ մեր իշխանավորները լռում են օրտոդոքս հրեաների հանցագործությունների պահով( թքում ու նվաստացնում են մեր եկեղեցականներին ՍՈՒՐԲ ՀՈՂՈՒՄ),լռում են նաև շատ այլ բաների պահով, դրա հետևանքը պետք է լիներ այն,ինչ տեղի ունեցավ Թբիլիսիում....

 

 

Գարիկ Համբարյան