Առյուծը հիվանդացավ, և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն
աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, իսկ աղվեսը դռան ետևից լսեց և ներս ընկնելով, թավալվեց
առյուծի առաջ:

 


Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»:
Աղվեսն ասաց. «Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առոդջության համար
այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:
Եվ առյուծն ասաց. «բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է քո դեղը»:

 


Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և
տաք-տաք գցեք առյուծր վրա, մորթին իսկույն ցավը կհանի հիվանդից»:

 


Առյուծը հրամայեց, բռնեցին արջին և սկսեցին մորթին հանել: Իսկ նա վայում էր և ուժեղ ոռնոց արձակում:
Աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»: