Մի մարդ կա: Նա սիրում է կյանքը, տեսնում է միայն լավը, ապրում է շատ թեթև: Օգնում է մարդկանց, սիրում իր ընկերներին, նա պատրաստ է ամեն ինչի'հանուն իր սիրելիի: Բայց նրա գլխի փոխարեն փուչիկ է, իսկ ներսում թիթեռ: Նա շատ նուրբ է...

 

Մեզնից գրեթե յուրաքանչյուրը ունի նման ընկեր,բայց շատ հաճախ, մենք մոռանում ենք նրանց, մոռանում ենք, որ թիթեռը շատ կարճ կյանք ունի, այն էլ փուչիկի ներսում, շատ հաճախ մենք պայթեցնում ենք այդ փուչիկը և վախեցնում թիթեռին, շատ հաճախ, մենք սպանում ենք փուչիկի ներսի թիթեռին...և այդպես մենք կորցնում ենք նրանց, ում համար մենք հարազատ էինք, իսկ նրանք մեզ'օտար:

 

Մենք թողնում ենք նրանց, ովքեր մեզ սիրում էին, իսկ մենք նրանց'մոռանում: Մենք հաճախ ենք սխալվում, նրանք մեզ ներում են և սխալը մոռանում, բայց փուչիկի ներսի թիթեռը այլևս չկա,,,չկա և փուչիկը և այն մարդը, ում դու չէիր նկատում...

 

 

Հեղինակային պատմություններ