Կանադացի այս երգչուհին ծնվել է 1968թ.-ի մարտ 30-ին Կանադայի Քվեբեկ քաղաքում: Նա տասնչորս երեխաներից ամենափոքրն էր իր ընտանիքում։


Տասներկու տարեկան հասակում, ապագա երգչուհին իր մոր և եղբոր, Ժակի, հետ իր առաջին երգն էր գրել անվանելով «Ce N'Était Qu'un Rêve» («Սա Միայն Երազանք էր»)։ Եղբայրը' Միշելը, ուղարկել էր ձայնագրությունը երաժշտական մենեջեր Ռենե Անժելիլին, որի անունը գտել էր Ժինետ Ռենոյի ձայնասկավառակի շապիկին։ Այդպես սկսվեց ապագա գերաստղի կարիերան: