RP ONLINE-ի փոխանցմամբ' Գերմանիայի ֆուտբոլային հավաքականի ֆուտբոլիստներն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հետ կապված տոնակատարությունների ժամանակ վնասել են մրցաշարի գլխավոր մրցանակը' Աշխարհի գավաթը:
Այս մասին հայտարարել է Գերմանաան ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբահը: Նրա խոսքերով' տոնակատարության ժամանակ գավաթից պոկվել է նրա մի կտորը: Նիրսբահը վստահեցրել է, որ իրենք կվերանորոգեն գավաթը' դիմելով մասնագետների օգնությանը:


Միևնույն ժամանակ չի հաղորդվել, թե գերմանացի ֆուտբոլիստներից ով է վնասել գավաթը: Նիրսբահն ընդգծել է, որ իրենք անցկացրել են լուրջ և խորացված հետաքննություն, սակայն այն արդյունքներ չի տվել:


ԶԼՄ-ների տվյալներով' վնասվել է ոչ թե Աշխարհի իրական գավաթը, այլ' դրա պատճենը: ՖԻՖԱ-ի կանոններին համաձայն, գավաթի բնօրինակը պահվում է կազմակերպությունում, իսկ հաղթող թիմը ստանում է միայն դրա պատճենը:

 

 

Ֆուտբոլային հասարակություն