Գիտեմ, որ մեր ռուսաֆոբները արդեն տվյոռդը գիտեն, որ Բոինգը խփել են ռուսները ու երևի անձամբ Պուտինն ա պուսկի կնոպկեն սեղմել: Դրա համար, ոչ էս լուրն ա հետաքրքրելու ռուսոֆոբներին, ոչ էլ իմ համեստ կարծիքը զարգացումների շուրջ:


Մյուս կողմից, թեմայի շուրջ արդեն էնքան էշ սպեկուլյացիաներ են եղել, աայդ թվում նաև ռուսական մեդիաների կողմից (սամալյոտն ինքն իրան էր թռնում՝ դիակներով լցված, կորած բոինգն էր ու էլի սենց ախմախություններ), որ էդ տեղեկատվական աղմուկի մեջ մարդ կանտուզիա կարա ստանա:


Հիմա հասկանանք, թե ինչ քիչ թե շատ հոդաբաշխ ինֆո կա էդ չարաբաստիկ պատմության մեջ.


- Փորձագետները նշում են, որ ինքնաթիռի ֆյուզելյաժի բեկորների վրա հայտնաբերված վնասվածքները ավելի շատ նման են ռազմական ինքնաթիռի պատճառած վնասվածքների, քան 600 կիլոգրամ մարտական մաս ունեցող Բուկի հրթիռի վնասվածքների:


- Ինքնաթիռը էդ մարշրտ են ուղղորդել ուկրաինացի դիսպետչերները ու դեռ ինքնաթիռը գետնին չհասած, արդեն ուկրաինացիք սկսեցին ղալմաղալ անել, որ ապստամբները/ռուսները քաղաքացիական ինքնաթիռ են խփել:


- Գաղտնալսված հայտնի ձայնագրությունը պարզվեց ֆեյք ա ու մոնտաժված ա տարբեր կտրոներից, իսկ որ ամենակարևորն ա՝ համացանցում ա հայտնվել ինքնաթիռի ընկնելուց դեռ մեկ օր առաջ:


- Ավակովի տեղադրած տեսանյութում, որտեղ ԲՈՒԿ էր երևում, իրականում լրիվ ուրիշ քաղաք էր, քան ասվում էր Ավակովի կողմից ու իրականում Ուկրաինական ԲՈւԿ էր, որովհետև էդ քաղաքը ուկրաինական ուժերի վերահսկողության տակ ա եղել էն գլխից էլ:


- Ռուսաստանի ՊՆ-ն նոր պաշտոնապես հայտարարել ա, որ Բոինգից 3-5 կիլոմետրի վրա եղել է մեկ այլ ինքնաթիռ՝ հավանաբար Սու-25 գրոհիչ, որի սպառազինության մեջ կարող են լինել նաև «օդ-օդ» հրթիռներ, իսկ 3-5 կիլոմետրը էն տարածությունն ա, որ հանգիստ կարելի ա օգտագործել դրանք:


Եզրահանգումները թողնում եմ ձեզ, բայց էսքան զուգաադիպություններ չեն լինում էլի:

 

Կից նյութն՝ այստեղ

 

Կոնստանտին Տեր-Նակալյան