Զմրուխտը, եթե տեղադրված է մահճակալի վերևում, բուժում է մելամաղձությունից, պաշտպանում մղձավանջներից, հանգստացնում է սրտի աշխատանքը և հեռու վանում թախիծը:

 

Զմրուխտը նաև լավացնում է հիշողությունը, համարվում է հարստություն բերող քար, իսկ նա, ով այն լեզվի տակ է դնում, պայծառատեսին բնորոշ հատկություններ է ձեռք բերում: Մեր նախնիները համոզված էին, որ զմրուխտին երկար նայելով՝ կարելի է լավացնել տեսողությունը:

 

Մեղեսիկը (ամեթիստ) սթափեցնում է հարբածությունից, ցրում վատ մտքերը, բարի հույզեր արթնացնում և հաջողություն բերում: Ջուրը, որի մեջ դնում են այս քարը, բուժում է անպտղությունը: Պաշտպանում է զինվորականներին, հաղթելու ուժ է տալիս:

 

Հակինթն օգնում է սրտի ուժեղ բաբախոցների ժամանակ և սրտի թուլության դեպքում, մաքրում է հոգին, ներդաշնակություն է բերում: Այն պաշտպանում է ժանտախտից: Եթե կրծքով կերակրող մայրը հակինթ զարդ է կրում, ապա կաթը չի կտրվում: