Այս օրերին Երևանում բազմաթիվ տուրիստներ կան և, եթե նախկին տարիներին նրանք հիմնականում Իրանից էին, ապա հիմա՝ Ռուսաստանից և եվրոպական տարբեր երկրներից: Քաղաքի կենտրոնն ուղղակի նմանվել է եվրոպական տուրիստական կենտրոնների:

 

Եթե Էկոնոմիկայի նախարարությունը իր տուրիզմի վարչությունով մի փոքր ավելի պրոֆեսիոնալ և արդի մոտեցում ցուցաբերի, տուրիստների թիվը կավելանա: Ուղղակի պետք է աշխարհին ճիշտ ներկայանալ, և հաստատ մենք կունենանք տուրիզմի համաշխարհային շուկայում մեր տեղը:

 


Հ.Գ. Դժվար չէ քրիստոնյա աշխարհին համոզել, որ յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելի աշխարհի առաջին քրիստոնեական պետություն, մոմ վառի աշխարհի առաջին քրիստոնեական եկեղեցում՝ Էջմիածնում, և վայելի Հայաստանը: Այ այստեղ է, որ չինովնիկներից ուղղակի պահանջվում է արդյունավետ և հավեսով աշխատել:

 

 

Մենուա Հարությունյան