ՕԵԿ-ական Կարեն Թումանյանն ասում է, որ վերջին շրջանում դա ամենաբազմամարդ հանրահավաքն էր: Դրանով իսկ ուղղակի հարված է հասցնում քառյակին, այստեղ ենթատեքստը մեկն է՝ մենք միայնակ ավելի շատ մարդ ենք կարողանում բերել հրապարակ, քան դուք ձեր քառյակով:


ՕԵԿ-ը ձեռք բերվածով ոգևորված է, սակայն ինքը իրեն խաբելով ման է գալիս: Հա թող ասեն, որ բազմահազարանոց հանրահավաք է եղել, դրանով ի՞նչ է փոխվելու, կողքի մարդիկ, անգամ հանրահավաքին ներկա գտնվողները ու նույնիսկ իրենք գիտեն իրենց այժմյան պոտեցնիալը:
ՕԵԿ-ի ասպարեզ գալով ընդդիմության մեջ է արդեն պայքարը հրապարակի համար: Քառյա՞կ, թե՞ ՕԵԿ ահա սա է խնդիրը, ո՞րն է սրանցից ավելի լավը:


Հ.Գ. Կարեն Թումանյանն էլ լավ կլինի, որ քիչ մը օբյեկտիվ լինի:

 


Էդգար Խաչատրյան