Ընդհանրապես լավ է,որ Հայեր ջան ունենք մեր կարծիքը տարբեր աշխարհաքաղաքական գործընթացների շուրջ,բայց պետք չէ այլ պետություններում կատարվող դեպքերի պատճառով իրար հետ թշնամանանք: Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ,Դոնեցկի օդային տարածքում քաղաքացիական ինքնաթիռ է խոցվում և մեկը Ռուսաստանին և նրա կողմնակից աշխարհազորայիններին է մեղավոր համարում,իսկ մյուս մասը ուկրաինական իշխանություններին և շատ նման այլ դեպքեր: Հիմա շատ Հայեր սկսել են իրրա հետ թշնամանալ և կախված արևմտամետ,կամ ռուսամետ լինելուց իրար հայհոյում և թշնամի են դառնում: Հասկացանք,որ տարբեր դիրքորոշումներ ունեք,բայց մի մոռացեք,որ ՀԱՅ եք ու իրար գռանտակեր,կամ ռուսական ազդեցության գործակալ անվանելով մի դարձեք իրար օտար և թշնամի: Ինչ-որ չեմ հիշում,որ արևմուտքում,կամ Ռուսաստանում Հայերին սիրել,կամ չսիրելու պատճառով իրար թշնամանան:

 

 

Տիգրան Մկրտչյան