Բաժին 1
Ընդհանուր մաս


Հոդված 1. Ընդհանուր դրույթներ:
Սույն օրենքը կարգավորվում է հայկական ընտանիքում և Սփյուռքում փեսայի և վերջինիս կնոջ մամայի /այսուհետ Զոքանչ/ հարաբերությունները հասարակության և ներկառուցվածքային ստորաբաժանումներում:
Օրենքը վերաբերվում է միայն վատ և անորակ Զոքանչներին:


Հոդված 2. Օրենքի ներգործությունը ՀՀ տերիտորիայում կատարված արարքների նկատմամբ:
ՀՀ տարածքում սույն օրենքով նախատեսված հանցագործությունը կատարած օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և մյուս այլ քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է փեսայի հայեցողությամբ' հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները:


Հոդված 3. Օրենքի ներգործությունը ժամանակի մեջ:
Սույն օրենքով արգելված արարքի համար նախատեսված պատժելիությունը վերացվող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ չունի, առավելապես Զոքանչի համար:


Հոդված 4. Հանցագործության հասկացությունը:
Հանցագործություն է համարվում ցանկացած արարք, որն ուղղված է փեսայի անձի, կյանքի, առողջության և արժանապատվության դեմ և խոչընդոտում է վերջինիս ընտանիքում բնական կյանքին:

Ծանոթություն. Սույն օրենքի հատուկ մասը փեսու նկատմամբ չի կիրառվում, քանի որ'
1. Փեսան միշտ ճիշտ է:
2. Եթե փեսան ճիշտ չէ, ապա տես կետ «1»:


Հոդված 5. Հիմնական հասկացությունները:
Զոքանչ: կենդանի, որի գոյությունը հաշվարկվում է արդեն մոտ 20000 տարուց ավելի, և որը իր բիոլոգիական հատկանիշներով բազմանում է յուրաքանչյուր միջավայրում անկախ կլիմայական և աշխարհագրական տեղանքներից և պայմաններից: Իրենց թանկ մորթու պառճառով առ այսօր անխնայորեն ոչնչացվում են փեսաների կողմից, սակայն երբեք չեն գրանցվի Կարմիր Գրքում: Արտաքին հատկանիշներ. ունի մարդու կերպար, առօրյայում ոչնչով չի տարբերվում քաղաքացիներից, և ի հայտ է գալիս միայն փեսային հանդիպելուց: Վերջինս կծածը թունավոր է և վերջինիս կողմից պատրաստված ձվածեղը չեն ուտում և սուրճը չեն խմում:


Զոքանչի լավը չի լինում: Եթե կնոջ մայրը լավնա, ապա նա Զոքանչ չի կարող կոչվել:
Փեսա: Աշխարհի լավագույն, անբասիր, ազնիվ, բարի, նվիրված, բարոյապես կայուն, խելոք, գեղեցիկ, և հրապուրիչ գերանձ, որը հանդիսանում է վերը նշված Զոքանչի դարավոր թշնամին և առաջին իսկ հնարավորության դեպքում, մեծ հաճույքով Զոքանչին կուղարկի այն աշխարհ, տարբեր տեսակի միջոցներով: Հակացուցված է Զոքանչի պատրաստած ձվածեղը և սուրճը:
Աներ: Հիմնականում անշառ անձնավորություն, որը անկախ իր կամքից հանդիսանում է Զոքանչի ամուսինը /ցավոք սրտի/, որը հիմնականում զոքանչի ու փեսայի պատերազմական գործողությունների ընթացքում գտնվում է դիտորդի դերում: Ձայնը բարձր է, բայց կծածը թունավոր չէ:

Կին: Զոքանչի և աներոջ միակ հաջողված ստեղծագործությունը, որին փեսան ամեն կերպ փորձում է սարքել նորմալ մարդ: Հնարավոր է ապագա Զոքանչ /տես վերևում/:
Փեսայի ընկերներ: Տխուր վախտվա ուրախ պրիխոդ, այն է Զոքանչի հետ փեսայի «հագած» ժամանակ միակ սփոփանքը և բաժակակիցները:
Քենի: Զոքանչի և աներոջ չհաջողված սեռական հարաբերությունների հետևանքով առաջացած բեղնավորման անհաջող ծնունդ, որը ակամա պատճառական կապի մեջ է գտնվում կնոջ հետ, հաճախակի դրսևորվում է խառնակչական գործունեություն և առավել ևս, որ մնացած է լինում տանը /անկախ իր կամքից/: Շատ հաճախ խաղում է դիսպետչերի դեր' կնոջ ու Զոքանչի միջև:


Աներձակ: Կնոջ եղբայրը, որը ոչինչ չասող հայացքով, անորոշ դերքորոշմամբ մահկանացու է, շատ հաճախակի փորձում է խառնվել ներընտանեկան ոլորտի թեժ մարտերին, սակայն արժանանալով երեք մատի կամ մեկ մատի կոմբինացիայի փոշմանած պիվա խմողի դեմքով գրավում է իր սկզբնական մեկնարկային տեղը /ստատուս քվո/
Բաջանաղ: Նույն ինքը փեսայի բախտակիցը և բաժակակիցը, որը իր հավատարիմ ձեռքն է մեկնում փեսային, Զոքանչի դեմ մղվող խաչակրաց արշավանքին /տես' փեսա/:
Կնոջ բարեկամություն: Ոհմակ, երբեմն ոչխարի հոտ, որոնք ի հայտ են գալիս ֆինանսական օգնություն խնդրելու ժամանակ մնացած բոլոր ժամանակ գտնվում են ընդհատակում:


Հոդված 6. Համաներման և ներման ակտերի կիրառման ոլորտները:
Սույն հոդվածւի վերնագրում նշված ակտերը կիրառել բացառապես Փեսու նկատմամբ: Զոքանչի նկատմամբ համաներման, ներման և նմանատիպ բաներ /ով ոնց ուզում է, թող տենց էլ հասկանա, չհասկացողների համար է առանձին դպրոց կա, որի վրա մեծատառ գրված է «Բարի գալուստ դեբիլներին»/ չկիրառել:


Գլուխ 2 Պատիժ:


Հոդված 7. Պատժի հասկացությունը
Զոքանչը ինքն իրանով կրակ ու պատիժ է /գրող ու սև ցավ/
Պատիժը ոչ միայն Զոքանչի կողմից մեղքի քավումն է իր տարբեր դրսևորումներով, այլև նպատակ ունի նորաստեղծ ընտանիքների համար ապահովել սոցիալական արդարություն, զերծ պահել Զոքանչի թունավոր կծածներից, կանխել մատրիարխատի հնարավոր օջախները:

Հոդված 9 Պատժի տեսակները:
1. Նախազգուշացում փեսայի կողմից' հայացքով /թարախոտ հայացք/:
2. Նախազգուշացում դեղին քարտով և սալֆետկա շպրտելով:
3. Չափալախ' խոսքով և տեղ-տեղ ձեռքով' միայն դեմքին:
4. Քաչալացնել ու կտցնել ամեն հանդիպման ժամանակ:
5. Բանակ ուղարկել:
6. Զոքանչի ծնողների և բարեկամության հիշատակում մինչև 7 պորտ իրարից առանձնացնելով' փեսայի համար ցանկալի խոսքոց /տևողությունը միչև 4 ժամ/:
7. Տնից վռնդում նամանավանդ խնջույքի ժամանակ, գիշերով և առանց աներոջ:
8. Հեռախոսակապի, փոստհեռագրական և կապի մյուս միջոցներից օգտվելու իրավունքից զրկում փեսայի բնակարանի հետ կամ միանգամից լեզուն կտրել:
9. Անտառում կորցնել:
10. Անօգնական թողնել ճանապարհի եզրին ավտոյից իջեցնելով, զուգորդված ընթացքի ժամանակ մեջքին թքելով:
11. Իր կամքից անկախ թունավոր սունկ ուտեցնել, որը զուգորդված է աչքը կապտացնելու հետ մեկտեղ:
12. Աղջկա և թոռների հետ շփվելու իրավունքից զրկելու' փեսու կողմից սահմանված ժամկետներով:
13. Ըստ իրավիճակի լյուբոյ հարցով:
14. Տեղավորել հիվանդանոցում և հետևից չգնալ և անունը չտալ:
Մեղմացուցիչ հանգամանքներ' տենց բան չի լինում:
Ծանոթություն: Սույն հոդվածում նշված պատիժները կիրառում են միայն Փեսայի կողմից:
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ


Գլուխ 3 Անձի' փեսայի դեմ ուղղված հանցագործույթուններ


Հոդված 9. Խառնակչական գործողություններ:
Զոքանչի կողմից փեսայի և նրա ընտանիքի անդամների նեղ ընտանեկան հարցերին որևէ կերպով խառնվելը, որը նպատակ է հետապնդում, ստուգել փեսայի համբերությունը պատժվում է' թարախոտ հայացով կամ նախազգուշացումով' նայած փեսայի տրամադրության:
Նույն արարքը եթե կատարվել է կրկին անգամ, կամ առանձին հանցագործությամբ
պատժվում է 2 անգամ ձեռքի չափալախով և Զոքանչի ծնողների և բարեկամության հիշատակլում մինչև 7 պորտ իրարից առանձնացնելով փեսայի համար ցանկալի խոսքերով /տևողությունը մինչև 2 ժամ 20 րոպե/
Նույն արարքը, որը առաջացրել է ծանր հետևանքներ կամ փեսային հանել է համբերությունից /վերջը հասցրիք էլի, ուֆ/
պատժվում է' տեղավորել հիվանդանոցում և հետևից չգնալ ու անունը չտալ, բա:


Հոդված 10. Բամբասանք փեսայի անունով:
Զոքանչի կողմից փեսայի նկատմամբ դիտավորյալ սուտ լուրեր տարածելը, որը նպատակ է հետապնդում անվանարկել փեսային և հասարակության աչքերում իրեն ներկայացնել անմեղ և փեսայի համար հոգացող արարած'
պատժվում է' անօգնական թողնել ճանապարհի եզրին' ավտոյից իջեցնելով, զուգորդված ընթացքի ժամանակ մեջքին թքելով կամ սալֆետկա շպրտելով
Նույն արարքը, եթե առաջացրել է ծանր հետևանքներ, այն փեսայի հոգեկան թեթև վիճակի խանգարում կամ կնոջ կողմից փեսայի նկատմամբ անվստահություն /վախ մորս արև էս ինչա կատարվում, աշխարհ պահի իջնող կա/ պատժվում է իր կամքից անկախ թունավոր սուն ուտեցնելով, որը զուգորդված է աչքը կապտացնելու հետ մեկտեղ /այ տենց/:


Հոդված 11. Փեսային մարմնական վնասվածք հասցնելը /բա ձեր ձեռքը կբարձրանա փեսու վրա/
Նաղդ ասեք, որ վնասվածք հասցնողի…
Զոքանչի կողմից փեսուն անզգուշությամբ կամ դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու կամ հասցնելու մտադրությունը
պատժվում է անտառում կորցնելով, իսկ եթե չի կորում, զոռով կորցնելու կամ բանակ ուղարկել:
Նույն արարքը, եթե այն կատարվել է իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարող փեսայի նկատմամբ կամ էլ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցեդեվիստ Զոքանչի կողմից'
պատժվում է քաչալացնել ու կտցնել ամեն հանդիպման ժամանակ:
Փեսային մարմնական վնասվածք հասցնելու փորձ կատարելը պատժվում է ըստ իրավիճակի' լյուբոյ ձևով
մարմնական վնասվածք հասցնելը' պատժվում է բոլոր պատիժներով, վերջում էլ մահապատիժ


Հոդված 12. Փեսայի տուն հաճախ այցելելը կամ աղջկան հաճախ իր տուն կանչելը:
Զոքանչի կողմից առանց փեսու հրավերի, կիսամյակը 1 անգամ այցելելը կամ այցելության փորձ կատարելը և աղջկան հաճախ կանչելը /էտ էր պակաս/:
Պատժվում է թարախ հայացք գցելով կամ նախազգուշացումով դեղին քարտոց և սալֆետկա շպրտելով:


Հոդաված 13. Փեսայի կարգադրություններից չարամտորեն խուսափելը:
Զոքանչի կողմից փեսու լյուբոյ ասածը չանելը ու դաժե չանելու մասին մտածելը պատժվում է չափալախ' խոսքով կամ լեզուն կտրելով:


Հոդված 14. Օրենքը ուժի մեջ մտնելը:
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ու թող կարդան բոլոր Զոքանչները և դաս լինի, ուխ, ֆսյո:

 

Անկախ Հայաստան