Բանակի առօրեական կանոնները ավելի հեշտ է կատարել,երբ հասկանում ես ,որ կանոնը ինչ պատչառով է ստեղվել: Օրինակ այդ կանոններից ես միայն չէի հասկանում բջջային հեռախոս պահելու արգելքը,մինչև մեր գումարտակի սպայակազմից մեկը չներկայացրեց ինձ: Որպես պատճառ նշվում էր,որ զինծառայողը կարող է հետախուզական տվյալներ փոխանցել հեռախոսազանգի միջոցով և այլ այս ոճի բացատրություններ: Ես այդքան էլ հակված չէի ընդունել դա.նույն հետախուզական տվյալը կարող են և սպայակազմից փոխանցել տուն գնալուց հետո,չնայած,որ մեր հակահետախուզության լավը լինելու վրա կասկածելու հիմքեր չկային: Հետագայում ինքս այդ թեմյաի շուրջ մտածելով հասկացա,որ պարտադիր չէ դիտավորությամբ հակառակորդին տվյալ փոխանցել.դու կարող ես առանց հասկանալու,առանց կամենալու դա անել: Երբ զանգահարում ես հարազատներիդ պետք չէ նրանց հետ քննարկել առօրեական հարցեր զորամասից,օրինակ ասել,որ այս օրը,այսինչ ժամին դուք գնալու եք հրաձգարան կրակային պարապմունքի,կամ այս օրը գնալու եք դիրքեր,կամ ինչ նոր զենք եք ստացել,կամ դուք,ձեր ընկերը ինչ զենք ունեք ձեզ կցված,կամ ինչ է կատարվում,կատարվելու զորամասում,էլ չասեմ,որ պետք չէ հարազատների հետ զրուցել հակառակորդի դեմ պլանավորված գործողության մասին,մի խոսքով երբեք մի ասեք հեռախոսով այն, ինչ չէիք ասի,եթե իմանայիք,որ ձեր կողքին թշնամու հետախույզ է կանգնած: Հիմա հարց է ծագում,ինչու չպետք է հարազատիս հետ այսպիսի բաներ խոսեմ.հարազատս հո դավաճան չէ,որ ինչ-որ կերպ թշնամուն փոխանցի տվյալներ,իսկ վստահ եք,որ ձեր խոսակցությունը թշնամու ռադիոտեխնիկական հետախուզությունը չի լսում?իսկ վստահ եք,որ ձեր հարազատնել մեկ ուրիշին, առանց վատ մտքի, ձեր պատմածը չի պատմի և բերան-բերան հազար բերան սկզբունքով թշնամուն չի հասնի: Սիրելի եղբայրներ,եթե սոցիալական կայքերում էջեր ունեք գրանցված,այնտեղ նույնպես մի տեղադրեք նկարներ,մի կատարեք գրառումներ այս թեմաներով.թշնամին ուշի- ուշով հետևում է մեր էջերին: Այդ նկարներով և գրառումներով ոչ միայն զորամասից կամ ամբողջ բանակից տվյալներ կարող եք ակամա տրամադրել թշնամուն,այլ՝հենց ձեր մասին,ձեր ով լինելու,ինչ զինվորական մասնագիտություն ունենալու մասին.չեմ կարծում,որ որևէ մեկը դա ուզում է: Օրինակ նույն սոց կայքում գրական հայերեն թեկուզ խոսող անծանոթների հետ ոչ մի բանակային թեմայով մի խոսեք: Եթե անգամ հաստատ վստահ եք,որ ձեր հարազատը բերանփակ մարդ է և սոց կայքում ձեր հետ խոսացածը ձեր և նրա մեջ կմնա,մի մոռացեք,որ միջին ունակություն ունեցող հաքերը կարող է կոտրել ձեր էջը և կարդալ ձեր խոսակցությունը: Անփորձանք տղերք ջան:

 

 

Տիգրան Մկրտչյան