Հայտնի է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը հուլիսի 18-ին, այսինքն' վաղը, հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ կխոսեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:    


Միանգամից ասենք, որ ՕԵԿ-ն այս հանրահավաքով մի քանի խնդիր է լուծում, քաղաքական գերեզմանոցում չհայտնվելու համար:


Նախ որպես քաղաքական ուժ, ՕԵԿ-ն այսօր հաղթահարում է իր ունիվերսալ մարգինալության բարդույթը, որը դրսևորվել է այս ուժի' թե´ իշխանության մասկ կազմելու ժամանակահատվածում, թե´ ընդդիմություն եղած ժամանակ:


Մյուս կողմից այս հանրահավաքը, որը հայտարարված է, իբրև «ոչ կուսակցական», նաև խնդիր ունի գայթակղելու հասարակական սեկտորին, ինչպես նաև բնակչության սոցիալական խնդիրներով մտահոգ ցանկացած քաղաքացու:


Որպես ընդդիմադիր ուժ, ՕԵԿ-ն ընկալելի լինելու խնդիր ունի ոչ միայն հանրության, այլ նաև հենց ընդդիմադիր ուժերի, իսկ հայաստանյան իրականության մեջ' ոչ իշխանական ուժերի մոտ: Այդ իսկ պատճառով, եթե նայենք ոչ իշխանական «քառյակին» ու ծանոթ լինենք նրանց քննարկումներին մի որոշ չափով, ապա ՕԵԿ-ը իր բարձրաձայնած խնդիրների առումով ոչ մի նորություն չի ասելու ու չի էլ ասում: Այստեղ կարևորը ոչ թե խնդիրների բարդ կամ պարզ շահայուսությամբ հանրությանը ներկայացնելն է (առանց դրա էլ հանրությունը գիտի իր խնդիրների մասին, շատ ավելի լավ), այլ լուծումներ առաջարկելը: Ի դեպ «քառյակի» լուծումը «իշխանափոխությունն» է: Իսկ ինչ է առաջարկում ՕԵԿ-ը: Երևակայի հանրահավաքից պարզ կլինի (կամ չի լինի):


Ովքեր կմասնակցեն հանրահավաքին: Համենայնդեպս, որքան երևում է տարբեր ուժերի ներկայացուցիչների հայտարարություններից, ապա մասնակցության ցանկություն չունեն, պատճառաբանությունը ոչ թե ՕԵԿ-ն է, այլ շոգը, ինչպես նաև այն հիմնավորումը, որ այդ խնդիրները իրենք էլ են բարձրաձայնել, իսկ կոնսոլիդացման մասին խոսք է գնում «այնքանով-որքանով» սկզբունքով:


Կարծես' այս հանրահավաքը, ոչ իշխանական ուժերի մոտ, ինչ-որ տեղ նաև «դիֆերենցացված ստուգարք» է ՕԵԿ-ի համար:


Ինչպես ասում են' ընդդիմության ոչ իշխանականն է լավը: ՕԵԿ-ի հանրահավաքից հետո, ամենայն հավանականությամբ, ոչ իշխանական «Քառյակը» կդառնա «Հնգյակ»:

 

 

Վահանգն Սարոյան